Սուդանում երկու ավտոբուսների բախման հետեւանքով 27 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 27 մարդ է զոհվել, իսկ 40-ից ավելին վնասվածքներ են ստացել Սուդանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարի հետեւանքով, հայտնում է Аs-Sayha-ն:
Միջքաղաքային երկու ավտոբուսների մասնակցությամբ պատահարը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան երկրի արեւմուտքում՝ մայրաքաղաք Խարտումը եւ Էլ Ֆաշեր քաղաքը միացնող մայրուղու վրա: Առայժմ տարածված տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսներից մեկի վարորդը դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս եւ մեծ արագությամբ դիմային մասով բախվել է հակառակ ուղղությամբ ընթացող երկրորդ ավտոբուսին
Տուժածները, որոնց մեծ մասի վիճակը ծանր է, տեղափոխվել են հիվանդանոցներ: Բժիշկները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է մեծանալ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



