Լոս Անջելեսում ձերբակալվել է հայուրավոր փոստային ծանրոցներ գողացած հայազգի կինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է 41-ամյա Թագուհի Աբրամյանին, որը մեղադրվում է Վան Նեյս շրջանում տների մոտից փոստային ծանրոցներ գողանալու մեջ: Ինչպես նշում է dailynews.com-ը, հայազգի կինը շրջել է սպիտակ Mercedes-Benz մեքենայով ու, տների դիմաց նկատելով առաքված ծանրոցներ, գողացել դրանք: Թագուհի Աբրամյանի տանը կատարված խուզարկության արդյունքում իրավապահները հայտնաբերել են գողության իրեղեն ապացույցներ: Աբրամյանը ձերբակալվել է հինգշաբթի, սակայն մեկ օր անց 50.000 դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել: Թագուհի Աբրամյանի գործով առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 29-ին Լոս Անջելեսի Վան Նեյս շրջանի դատարանում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



