Ադրբեջանցի ընդդիմադիր գործչին արգելել են լքել երկիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանական ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» (REAL) շարժման գործադիր քարտուղար Նաթիկ Ջաֆարլին երկրից չհեռանալու մասին ստորագրություն է թողել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ընդդիմադիր գործչի փաստաբան Ջավադ Ջավադլըն:
«Դա նշանակում է, որ Նաթիկը չի կարող լքել Բաքուն, մեղադրանքները մնում են ուժի մեջ, քննությունը շարունակվում է»,- ասել է Ջավադլըն:
Ջաֆարլի օգոստոսի 12-ին կանչվել էր Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունները քննող վարչություն, այնուհետև տարվել Նասիմյան շրջանային դատարան, որտեղ նրան չորս ամսով ազատազրկման էին դատապարտել:
Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է ՔՕ 192-րդ (չթույլատրված ձեռներեցություն) և 308-րդ (պաշտոնեական դիրքի չարաշահում) հոդվածներով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



