Սարկոզին առաջարկել է Ֆրանսիայում ահաբեկչության հարցերով հատուկ դատարան ստեղծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահի հնարավոր թեկնածու նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին առաջարկել է երկրում ահաբեկչության հարցերով հատուկ դատարակ ստեղծել։ Այս մասին նա հայտնել է ֆրանիական Journal du Dimanche-ին տված հարցազրույցում։
«Բացի այդ, ես առաջարկում եմ նաեւ համապատասխան դատախազություն։ Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է, որ այդ հարցով որոշումը կայացնեն հատուկ իրավաբանները»,-հայտարարել է Սարկոզին։ Նա առաջարկել է ստեղծել կենտրոն, որտեղ կպահվեն ահաբեկչության հետ առնչություն ունեցողները։ Ահաբեկչության համար դատապարտվածները, ըստ Սարկոզիի, պետք է առանձին շինության մեջ պահվեն։
Նա ընդգծել է, որ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը բավարար ջանքեր չի գործադրում ահաբեկչական սպառնալիքից Ֆրանսիայի քաղաքացիներին պաշտպանելու համար։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



