Apple-ի նախկին ղեկավարը սեփական սմարթֆոնն է ստեղծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆApple կորպորացիայի նախկին ղեկավար, գործարար Ջոն Սքալլին սեփական սմարթֆոնն է ներկայացրել հանրությանը, որը վաճառելու է շուրջ 200 դոլարով:
Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է կոչվելու նոր գաջեթը: Սակայն SF1 մոդելի հիման վրա ստեղծված նոր պրոցեսորը կոչվում է Snapdragon 615: Ջոն Սքալլիի սմաթֆոնի էկրանը 5 մատնաչափ է, օպերատիվ հիշողությունը՝ 2 ԳԲ՝ լրացուցիչ 16 ԳԲ հիշողությամբ լրացնելու հնարավորությամբ:
Ավելի ուշ օգտատերերը կկարողանան գործարարից եւս մեկ սարք ակնկալել՝ 3 ԳԲ օպերատիվ եւ 32 ԳԲ լրացուցիչ հիշողությամբ: Երկու սմարթֆոններն էլ նախատեսված են երկու քարտի համար:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



