Սիրիայի հարցով քաղաքական բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին. Դե Միստուրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ բավարարված է Սիրիայում հրադադարի հարցով ԱՄՆ-ՌԴ համաձայնության ձեռքբերումով: Նա նաև ասել է, որ հոկտեմբերին հնարավոր կլինի վերսկսել հակամարտության քաղաքական ճանապարհով լուծմանն ուղղված բանակցությունները՝ գրում է Corriere della Sera-ն:
«Ես հաճախ չեմ տեսել նման վճռականություն, ինչպես այս անգամ ռուսական և ամերիկյան կողմերը դրսևորեցին այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք միավորում են նրանց. դա ԴԱԻՇ-ի դեմ պայքարն է, Սիրիայում պատերազմի ավարտը»,- ասել է նա: Միստուրան նաև նշել է, որ, այդուհանդերձ, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շարունակվում են տարաձայնությունները Սիրիայի քաղաքական ապագայի վերաբերյալ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



