Երևան, 16.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թալիշում վիրավորված Ավետիսն առաջիկայում կտեղափոխվի Հնդկաստան. ծնողներին խոստացել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թալիշում ապրիլի 4-ին ծանր վիրավորված եւ ավելի քան 4 ամիս վերակենդանացման բաժանմունքում մնացած Ավետիս Զարգարյանին առաջիկայում կտեղափոխեն Հնդկաստան` հետագա բուժման: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ավետիսի մայրը՝ տիկին Սոնյան:

«Մեզ ասել են, որ շատ շուտով Ավետիսին կտեղափոխեն Հնդկաստանի հոսպիտալներից մեկը, որտեղ ե՛ւ վերականգնողական բուժում կստանա, ե՛ւ դեղորայքային: Իրենց ասելով՝ որոշումն արդեն կա եւ հիմա սպասում ենք»,- ասաց տիկին Սոնյան:

Ավետիսի հետ Հնդկաստան նաեւ մայրն է մեկնելու` որպես խնամակալ: Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից մեզ հայտնել էին, որ Ավետիս  Զարգարյանի վերականգնողական բուժումն արտերկրում կազմակերպելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվել նաեւ «Հայկական վիրավոր հերոսների հիմնադրամ» կազմակերպության կողմից: Նրանք առաջարկում են Ավետիսի վերականգնողական բուժումը կազմակերպել Հնդկաստանի «Արտեմիս» հոսպիտալում:

Ավետիսը Ռուսաստանից էր եկել՝ ծառայության նպատակով, ընտանիքը Հայաստան է վերադարձել ապրիլին, Ավետիսի վիրավորվելու մասին իմանալուց հետո: Շուրջ 5 ամիս է՝ Ավետիսի ծնողներն ապրում էին բարեկամներից մեկի տանը, օրերս ստիպված բնակարան են վարձել եւ տեղափոխվել: Ինչպես են տան վարձը վճարելու, իրենք էլ չեն պատկերացնում. Ավետիսի մայրն ամբողջ օրը հիվանդանոցում է, որդուն է խնամում, իսկ հայրը դեռ աշխատանքի չի գտել: Նշենք, որ Հայաստան է վերադարձել նաեւ Ավետիսի եղբայրը, որը հաջորդ տարի պետք է ծառայության մեկնի:

Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմից օրեր անց Հայաստանի Կառավարությունը որոշում կայացրեց, որ այն վիրավոր զինծառայողները, որոնց չեն կարողանա Հայաստանում պատշաճ օգնություն տրամադրել, բուժման կուղարկվեն արտասահման բյուջետային միջոցներով: 5 ամիս է անցել, սակայն ոչ մի զինծառայողի դեռեւս արտասահման չեն ուղարկել, թեեւ այնտեղ բուժվելու կարիք մասնավորապես մի քանի զինծառայող ունեն:

Քրեական գործ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ. քաղաքական և հասարակական արձագանքները Տղամարդը կրակել և սպանել է իր երեխաներին. մանրամասներԵրրորդ ժամկետի հավակնություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի քաղաքական պատասխանատվության մասին Արտակարգ դեպք՝ Երևանում, «Opel» է այրվել, կրակը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից. Shamshyan Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Շնորհակալության աղոթքԿիևը գտնվում է աղետի եզրին․ Կլիչկո Արգենտինայում բողոքի ցույցեր են սկսվել նախագահ Խավիեր Միլեյի բարեփոխումների դեմ Գերմանիայում 2 ամսում 5 բանկ է կողոպտվել Մեդվեդևը բացատրել է, թե որքան կապրի Զելենսկին՝ Պուտինի մասին իր խոսքերից հետո Լիոնել Մեսսին չի պատրաստվում մասնակցել 2026թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանըՁյուն կտեղա՞. ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 16-ից 20-ը Սանկտ Պետերբուրգից թռչող ինքնաթիռը հողմապակու ճաքով վայրէջք է կատարել «Շերեմետևոյում»Կանադացիների 40%-ը ցանկանում է միանալ Եվրամիությանը․ Կալլաս Ադրբեջանը կավելացնի բնական գազի արտահանումը Սերբիա Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները Ավստրալիայում 52-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել թանգարանից հին եգիպտական ցուցանմուշներ գողանալու համարԽաղաղության խորհրդի անդամ երկրները 5 մլրդ դոլար են հատկացրել Գազայի հումանիտար օգնության և վերականգնման համար. ԹրամփԳիտնականները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի անսպասելի «արագացուցիչ» են հայտնաբերելՍերբիան և Ադրբեջանը Նիշի մերձակայքում գազային էլեկտրակայան կկառուցեն. Վուչիչ Նիգերիայի արևմուտքում ահաբեկիչները սպանել են 32 խաղաղ բնակչի Ե՞րբ է Բայրամյանը պատրաստվում ավարտել կարիերան Խոշոր ավտովթար Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր ԱՄՆ-ն գոհ է Սիրիայում իրադարձությունների ընթացքից. Մարկո Ռուբիո Թբիլիսիում ձերբակալել են 14 տարին չլրացած աղջիկներին ինտիմ հաղորդագրություններ ուղարկած տղամարդուՌուսաստանը ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների ներկրումը կհաշվարկի միասնական սակագնովԻնդոնեզիան պատրաստ է Գազայի հատվածում մինչև 8000 զինծառայող տեղակայել Պատրիարք Կիրիլն արգելել է ռուսներին աղոթել աշխատավարձի բարձրացման համար ԱՄՆ-ին պետք չէ, որ Եվրոպան լինի ԱՄՆ վասալը․ Ռուբիո ԱՄՆ ՊՆ-ն հայտնել է իրանական նավթ փոխադրելու համար Veronica III տանկերի կալանավորման մասինՈւկրաինան ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ է ուզում առնվազն 20 տարով. Զելենսկի Պատերազմ սանձազերծելու դեպքում Իրանը Թրամփին այնպիսի դաս կտա, որը նա չի մոռանա. Գեներալ ՄուսավիՖրանսիայի ռազմածովային ուժերը 2,4 տոննա կոկաինով նավ են առգրավել ՌԴ ԱԳՆ–ն հերքել է Ալիևի մեղադրանքները «Մայր Հայաստանն» ԱԺ ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով` ԲՀԿ-ի հետ. ԹևանյանԳործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը Եվրախորհրդարանը մերժել է բանաձևի փոփոխությունը, ըստ որի՝ միայն կանայք կարող են հղիանալԼույսը, մելատոնինն ու տաք ջուրը. մթության մեջ լողանալը կարող է օգնել ավելի արագ քնելունԺնևում հաջորդ շաբաթ կանցկացվեն ԱՄՆ–Իրան բանակցությունները Չելյաբինսկի եկեղեցում տղամարդը դանակով հարձակվել է ծխականների վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցած անձինք արդյո՞ք չեն մտածում այն մասին, թե ինչ մեղքի տակ են մտնում․ Հրայր ԻգնատյանԵՄ երկրները չեն կարողանա ստեղծել եվրոպական բանակ. Կալլաս Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմԶելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ ԶախարովաՆոր խաղ է սկսվել. կտեսնեք հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանՈ՞վ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ին. ամենից հաճախ շոշափվող անունները