Մոսկվայում Կուրբան բայրամի ժամանակ անվտանգությունը կապահովի 4000 ոստիկան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿուրբան բայրամ իսլամական տոնակատարության ժամանակ անվտանգությունն ու կարգուկանոնը Մոսկվայում կապահովի ավելի քան 4000 ոստիկան: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով ՆԳՆ մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ աղոթատեղիներում հավատացյալներն անցնելու են մետաղական դետեկտոր կամարակապ շրջանակի միջով:
Տվյալ սարքավորումը կտեղակայվի Մոսկվայի մզկիթի, Պատմական մզկիթի, Պոկլոննայա լեռան վրա գտնվող մզկիթի, հոգևոր-լուսավորչական համալիրի մոտակայքում:
Այս տարի մուսուլմանները ողջ աշխարհում Կուրբան բայրամը նշելու են սեպտեմբերի 12-ին: Եռօրյա տոնակատարության մեկնարկի ամսաթիվը որոշվում է մուսուլմանների լուսնային օրացույցով և ամեն տարի փոխվում է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



