Մեծ Բրիտանիայում թրերով զինված տղամարդիկ տաճարի վրա են հարձակվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայում 30 տղամարդ հարձակվել է սիկհերի տաճարի վրա, որտեղ պսակադրության արարողություն է անցկացվել: Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ վկայակոչելով ոստիկանության Twitter-ի գրառումը:
Ըստ Gazeta-ի՝ զինված ոստիկանությունը հանգստավայրային Ռոյալ Լեմինգթոն Սպա քաղաքում շրջապատել է տաճարը: Ոստիկանության սպաներն ու բանակցողը շենք են մտել՝ հնարավոր կոնֆլիկտը լուծելու համար:
Որոշ տեղեկություններով՝ հարձակման պատճառը սիկհի եւ այլ կրոնի հետեւորդի խառն ամուսնությունն է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



