Հարավային Կորեայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրկուշաբթի 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կորեայի Հանրապետությունում: Երկրի օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ այն տեղի է ունեցել 5,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներից մեկ ժամ անց, որոնք գրանցվել են Քյոնջու քաղաքից ութ կմ դեպի հարավ (Քյոնսան-Պուկտոյի նահանգ) ընկած տարածքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ստորգետնյա ցնցումներ են զգացվել երկրի ամբողջ հարավ-արեւելյան հատվածում: Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել: Ռյոնհապ գործակալությունը տեղեկացրել է, որ գրանցված սեյսմիկ ակտիվությունը Կորեայի Հանրապետության համար աննախադեպ էր: Քյոնսան-Պուկտոյի բնակիչների մեծ մասը տները լքել են շինությունների ավերման ռիսկի պատճառով:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



