Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը` ռուս-ամերիկյան վերջին պայմանավորվածությունների համատեքստում:Վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Սիրիայի իրավիճակը` ռուս-ամերիկյան վերջին պայմանավորվածությունների համատեքստում»,- ասել է Պեսկովը: Նա ավելացրել է, որ Պուտինը քննարկել է «Կովկաս-2016» մասշտաբային ռազմական զորավարժությունները, ԱՊՀ առաջիկա գագաթնաժողովը, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



