Սիդնեյում կկայանա Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների ու նրանց օգնած ավստրալացիների հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիդնեյում անցնելու է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ու այդ դժվար ժամանակաշրջանում նրանց օգնություն ցուցաբերած ավստրալացիների հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցելու է նաև պատմաբան Փիթեր Սթենլին՝ «Հայաստան, Ավստրալիա ու մեծ պատերազմ» գրքի համահեղինակներից մեկը: ABC ռադիոկայանին տված հարցազրույցում Սթենլին պատմել է, որ կցանկանար, որ Ավստրալիայում ավելի բան իմանային Հայոց ցեղասպանության մասին:
Պրոֆեսորի խոսքով իր համար հաճելի էր աշխատել գրքի համահեղինակ Վիգեն Բաբկենյանի, հայկական արմատներով ավստրալացու հետ, որն այս թեմայով շատ նյութեր ուներ:
Գրքում հեղինակները կարեւորում են ավստրալացիների օգնությունը Հայոց ցեղասպանության տարիներին: Նման օրինակներից է Լիբանանում ավստրալիական մանկատունը, որը հոգ էր տանում հայ երեխաների մասին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



