Ֆլորիդայում մզկիթ է հրդեհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Ֆլորիդա նահանգի իշխանությունները ենթադրում են, որ Փորթ Փիրս քաղաքի մզկիթում գիշերը բռնկված կրակը հրդեհման արդյունք է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սենթ Լյուսի շրջանի ոստիկանության հաղորդմամբ՝ տեսահսկման խցիկների ձայնագրությունում երեւում է, թե ինչպես է ինչ-որ տղամարդ կեսգիշերն անց՝ հրդեհի բռնկումից մի քանի րոպե առաջ, մոտենում Ֆորթ Փիրսի մահմեդական կենտրոնին:
Պատահարի հետեւանքով զոհերի եւ տուժածների մասին չի հաղորդվում:
Նշվում է, որ այս մզկիթ էր այցելում աֆղանական ծագմամբ ամերիկացի Օմար Մատինը, որի հարձակման հետեւանքով հունիսի 12-ին Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում 49 մարդ զոհվեց:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



