Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անժելիկա Ագուրբաշը կիսվել է իր և Արամեի հետ ունեցած համագործակցության տպավորություններով

ԼԱՅՖ

Tert.am Life-ը գրում է.

Արամեն և  Ռուսաստանում հայտնի երգչուհի և մոդել Անժելիկա Ագուրբաշը ներկայացրել են իրենց համատեղ առաջին` «Было и прошло» անվանումով տեսահոլովակը: Ագուրբաշը ծնունդով Բելառուսից է, որտեղ ամենահայտնի երգչուհիներից մեկն է:

 

 

Նա նաև ներկայացրել էր Բելառուսը «Եվրատեսիլ»-ում, սակայն  չէր անցել եզրափակիչ: Վերջին տարիներին Ագուրբաշի անունը ռուսական առաջատար ալիքներով հաճախ է շոշափվում` աղմկահարույց ամուսնալուծության պատճառով: Նշենք, որ զուգերգի և' խոսքերի, և' երաժշտության հեղինակը ռուսաստանաբնակ հայ երգչուհի Աննա Հովներն է։ Տեսահոլովակը նկարահանել է ռուս հայտնի ռեժիսոր Ալեքսեյ Գոլուբեվը, ով փորձել է փոխանցել Արամեի և Անժելիկայի սիրային ապրումները: 

 

Tert.am Life-ը բացառիկ զրույց է ունեցել Անժելիկա Ագուրբաշի հետ:

 

 

 

-Ինչպիսի՞ն են եղել Ձեր ունեցած տպավորությունները երգչի մասին մինչ համագործակցությունը և համագործակցությունից հետո:

 

-Արամեի հետ ունեցած  համագործակցությունից հետո ավելի շատ սկսեցի սիրել նրան ու նրա արվեստը: Ես շատ եմ հավանում նրա զգացմունքային ձայնը, իսկ երգերն էլ  հոգուն հասնող են:

 

 

-Ցանկություն կունենա՞ք ևս մեկ համագործակցություն ունենալ հայ երգիչներից  որևէ մեկի հետ:

 

-Ես ծնվել եմ Բելառուսում, բայց հիմա ապրում եմ Մոսկվա քաղաքում:  Այնպես է ստացվել, որ շատ հայ ընկերներ ունեմ: Դուք շատ հյուրասեր եք և ունեք հարուստ ներաշխարհ: Ես մեծ հաճույքով կգամ Հայաստան: Ավելին կարող եմ ասել՝ հոկտեմբերի 24-ին Հայաստանում եմ լինելու: Երևանում տեղի է ունենալու միջոցառում, որը ես կանցկացնեմ Դեբրովի հետ: Այդ ժամանակ մենք կկատարենք մեր «Было и прошло» զուգերգը: Այո, իհարկե կցանկանամ էլի համագործակցել հայ երգիչների հետ:

 

 

-Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ կարծիք ունեք հայ տղամարդկանց մասին:

 

-Հայ տղամարդիկ ընդգծված կնամեծար են, նրբակիրթ ու քաղաքավարի են: Չափազանց շռայլ են հաճոյախոսությունների մեջ: Եվ շատ ընտանեկան մարդիկ են, այսինքն՝ սիրում են իրենց ընտանիքը, նվիրված են իրենց կանանց:

 

 

-Սիրո՞ւմ եք հայկական երգերը: Հնարավո՞ր է, որ որևէ հայկական երգ տեղ գտնի Ձեր երգացանկում:

 

-Մեծագույն հաճույքով կկատարեմ հայալեզու որևէ երգ: Շատ եմ սիրում ձեր երգերը, բայց մի խնդիր կա: Ես չգիտեմ հայերեն խոսել, բայց կխնդրեմ Արամեին, որ պարապի ինձ հետ ու հնարավոր է մի հայերեն երգ  ունենամ իմ երգացանկում:

 

 

 

-Արամե, իսկ ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Անժելիկայի հետ ունեցած համագործակցության վերաբերյալ:

 

-Ես ծանոթացա Անժելիկայի երգարվեստին ու շատ սիրեցի նրա կերպարն ու աշխատանքները: Ցանկություն ունեցա աշխատել նրա հետ և ինչպես տեսնում եք ստացվեց: Սկզբում միայն հիանում էի նրա գործերով, իսկ երբ աշխատեցի նրա հետ հասկացա, որ շատ պրոֆեսիոնալ է, իսկ ես սիրում եմ իրենց գործը տիրապետող մարդկանց: Մեր երգն արդեն պտտվում է ռուսական հեռուստաընկերությամբ ու ռադիոյի ալիքներով, որը լավ աշխատանքի արդյունք է:

 

 

Զուգերգի պրոդյուսինգը արվել է Euromusic entertainment-ի կողմից: Entertainment-ի գլխավոր պրոդյուսեր Տարոն Պողոսյանը նշում է, որ  նմանատիպ հետաքրքիր համագործակցություններ հայ և ռուս երգիչների մասնակցությամբ  դեռ շատ են լինելու և երգիչների երկրպագուները հաճելիորեն զարմանալու առիթներ ունենալու են:

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի