Երևան, 11.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հարս»՝ Իվետա Մուկուչյանի եւ DJ Սերժոյի համատեղ նոր աշխատանքը

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է․

Սիրված երգչուհի, «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը եւ DJ Սերժոն ներկայացնում են իրենց համատեղ նոր աշխատանքը. կայացավ «Հարս» երգի եւ տեսահոլովակի պրեմիերան: «Հարս»-ը Իվետա Մուկուչյանի եւ DJ Սերժոյի՝ 2015 թ-ին հանրությանը ներկայացված «Արի յար» երգի երկար սպասված երկրորդ մասն է, տրամաբանական շարունակությունը: «Հարս»--ի համար որպես երաժշտական հիմնական մոտիվ ծառայել է «Բուլանըխի սիրերգ» ժողովրդական երգը: Իվետա Մուկուչյանի խոսքով՝ նոր երգը պատրաստելու եւ հանրությանը ներկայացնելու գլխավոր շարժառիթը եղել է «Արի յար»-ի սիրված եւ պահանջված լինելու հանգամանքը, ինչպես նաեւ նախապես տրված խոստումը, որ այն պետք է իր շարունակությունն ունենա: «Կարծում եմ արդեն շատերն են նկատել, որ ես եւ Սերժոն բացի լավ ընկերներ լինելուց, նաեւ երաժշտական լավ թիմ ենք, սիրում ենք համատեղ աշխատել, նոր նախագծեր ներկայացնել: Այս երգը հենց այդպիսի համագործակցության արդյունք է»,- նշում է Իվետա Մուկուչյանը՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել ողջ գործընթացում ներգրավված թիմին՝ Լիլիթ եւ Լեւոն Նավասարդյաններին, Վահան Ստեփանյանին, «Հավասի» աշուղական երիտասարդական անսամբլին (ղեկավար՝ Հովհաննես Հայրիկյան,) Գևորգ Կարապետյանին: 

Երգչուհու խոսքով՝ երգի ընտրությունն ու հանրությանը ներկայացնելու մոտեցումը պատահական չի եղել: «Ուզում եմ, որ մարդիկ լավ ծանոթ լինեն հայկական մշակութային գանձերին, պատմությանը, ժողովրդական երգերին, ազգային պարերին: Իսկ ես փորձում եմ այդ ամենը ներկայացնել նոր ու ժամանակակից մոտեցմամբ, ինձ հարազատ ձեւով, իմ ձեւով: Հուսով եմ, որ այն կսիրվի եւ լայն տարածում կգտնի»,- նշում է Իվետա Մուկուչյանը: Երգի երաժշտական նոր տարբերակի հեղինակը DJ Սերժոն է, ում համար կարեւոր է եղել, որ այն չլինի «Արի յար»-ի նույն տրամադրության մեջ: «Թեեւ այս երգը նախորդի շարունակություն է, սակայն չէինք ուզում, որ այն իր թելադրած տրամադրությամբ նույնը լիներ: Ուզում էինք գտնել մի երգ, որին կմոտենայինք մեր ձեւով: Վերջնական որոշումը կանգ առավ այս երգի վրա, որը եւս պարային է ու պոզիտիվ»,- նշում է DJ Սերժոն: Տեսահոլովակի պատրաստման ընթացքում օգտագործվել են կադրեր «Հնավանդ թմբուկ» հայկական ֆիլմից, որտեղ ներկայացված են հատվածներ հայկական ավանդական հարսանեկան արարողությունից, տոնական երգ ու պար, տվյալ ժամանակաշրջանի հայկական կենցաղ: Տեսահոլովակի հեղինակ Վահան Ստեփանյանը ողջ ասելիքն ու ամբողջական գաղափարը փորձել է ամփոփել մեկ նախադասության մեջ. «Այս տեսահոլովակը չէր լինի առանց այն մարդկանց, ովքեր պահպանեցին եւ մեզ փոխանցեցին հայկական դարավոր երգն ու պարը: Մենք խոնարհվում ենք նրանց առջեւ»:

Mövenpick-ը գալիս է ՀայաստանՈւղիղ. «Լուսավոր Հայաստան»-ը Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավ է անցկացնումՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին Ինչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ ԿարապետյանEADaily․ Արդյոք ԵՄ-ում հայկական արտադրանքի ապագան կախված է ԵԱՏՄ բյուջեից Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս «Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. ԿոստանյանԱղքատության մակարդակը երկրում չի փոխվել, երկրի բնակչության 22 % աղքատ է. Հրայր Կամենդատյան37-ամյա տղամարդը խանութից 90 հատ կանացի ներքնազգեստ է գողացել և փախուստի դիմելԽոշոր վթար Արարատում, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnր կաԹրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կլինի Չինաստանում Ուղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե ՀովհաննիսյանՈսկու գինը կփոխվի՞1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Թուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելու Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Աբրահամյան Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը Կառուցելու ենք ժամանակակից ու հզոր բանակ. Արսեն Վարդանյան Հրդեհ` Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել Քամու ուժգնացում, անձրև, ամպրոպ․․․ ի՞նչ եղանակ կլինի հանրապետությունում՝ 11-15-ըՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ մայիսի 11-ին«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ ՎելայաթիՀրշեջները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը․ այրվել են անասնագոմի կառուցատարրերը և տանիքըԲագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱրեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել․ հնարավոր են հետագա ազդեցություններԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինիՈւժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԵվլախում միկրոավտոբուս է վթարի ենթարկվելԴրախտիկ-Ճամբարակ ճանապարհին «Opel Zafira»-ն կիսակողաշրջված հայտնվել է դաշտումՍպերցյանը բացահայտել է, թե ում է երկրպագելու ՊՍԺ-«Արսենալ» խաղումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանԻրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերինՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը Գորիսում