Երևան, 25.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միլիոնավոր դոլարներով վաճառված 10 հնէաբանական գտածոներ, որոնք կեղծ են եղել (Photo)

ԼԱՅՖ
Իրերն այնպիսին չեն, ինչպիսին թվում են, սակայն երբեմն մարդիկ մոռանում են այս իմաստության մասին և տրվում են խաբեբաների հնարքներին։ Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ մարդիկ միլիոնավոր դոլարներ են վճարել հնէաբանական գտածոների համար, իսկ հետագայում պարզվել է, որ դրանք ընդամենը կեղծված բաներ են, որոնք ջրի գին ունեն։ Ձեզ ենք ներկայացնում 10 նման խաբեբայությունների պատմություններ։

10. Ֆիջիի ջրահարսը, 1842 թվական

Фиджийская русалочка.
 
1842 թվականի հուլիսին Բրիտանիայի բնական պատմության լիցեյի անդամ դոկտոր Գրիֆֆինը Նյու Յորք բերեց իբր իրական ջրահարսի, ում բռնել էին Ֆիջի կղզու մոտ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավում։ Ջրահարսին սկսեցին ցուցադրել Բրոդվեյի համերգային սրահում, և այն մեծ մասսայականություն էր վայելում։ Իրականում հանդիսատեսին կրկնակի են խաբել։ Նախ՝ դոկտոր Գրիֆֆինը սովորական խաբեբա էր, իսկ Բրիտանիայի բնական պատմության լիցեյ գոյություն չուներ։ Երկրորդ սուտը կապված էր ջրահարսի հետ, որն իրականում կապկի մարմնի վերին հատվածից ու ձկան պոչից պատրաստված խրտվիլակ էր, որը հետագայում պապյե-մաշեով էին ծածկել։ Խաբեբայության այս նմուշը ոչնչացավ Քիմբալի բոստոնյան թանգարանի հրդեհի ժամանակ։

9. Պիլտդաունյան հավ, 1999 թվական

Пилтдаунская курица.1999 թվականի հոկտեմբերի 15-ին Ազգային աշխարհագրական միությունը մամուլի ասուլիս հրավիրեց, որպեսզի հայտարարի զարմանալի մի գտածոյի մասին, որը 125 միլիոն տարեկան էր։ Ենթադրվում էր, որ հյուսիսարևելյան Չինաստանում հայտնաբերված գտածոն, որը ստացել էր «Archaeoraptor liaoningensis» անվանումը, հանդիսանում էր դինոզավրերի ու թռչունների միջև գտնվող՝ մինչ այդ պահն անհայտ օղակը։
Որոշ ժամանակ անց չինացի գիտնական Սյույ Սինը, ով սկզբում օգնում էր գտածոյի դասակարգման հարցում, գտավ նաև երկրորդ գտածոն, որն ուներ ճիշտ նույն պոչից, ինչ Archaeoraptor-ը, բայց լրիվ այլ մարմնի վրա։ Մանրազնին հետազոտությունից հետո Սինը հանգեց այն եզարակացության, որ Պիլտդաունյան հավն իրականում կեղծիք է, որը պատրաստել էին երկու մասից. ստորին հատվածը վերցրել էին դրոմեազավրիդի կմախքից, որը հայտնի է նաև որպես միկրոռապտոր, իսկ վերին հատվածը պատկանում էր բրածո թռչունների յանորմիս տեսակին։ 
 

8. Պիլտդաունյան մարդ, 1912

Пилтдаунский человек.1912 թվականին սիրողական հնէաբանությամբ զբաղվող Չարլզ Դոուսոնը և Բնական պատմության թանգարանի երկրաբան Արթուր Սմիթը հայտնաբերեցին «մարդու և կապկի միջև բացակայող օղակը»։ Անգլիայում գտնվող Պիլտդաուն վայրում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվեցին մարդու գանգի մնացորդներ, ինչպես նաև կապկի ծնոտ, որի վրա, սակայն, մարդկային ատամնաշար էր։ Հնէաբանները հայտնաբերեցին, որ գտածոները 500.000 տարեկան են, սակայն 30 տարի անց հավելյալ հետազոտություններ անցկացվեցին, որոնք ցույց տվեցին, որ գանգի տարիքն ընդամենը 5000 տարեկան է, իսկ ծնոտը պատկանում է օրանգուտանգ կապկի, որի ատամները հատուկ այնպես էին տաշվել, որպեսզի նման լինեն մարդկային ատամների։ 

7. Հին պարսկական արքայադուստր, 2000 թվական

Древняя персидская принцесса.
Այս մումիան իբր հայտնաբերել էին պակիստանյան Կվետտա քաղաքի մոտ տեղի ունեցած երկրաշարժից հետո։ Պնդում էին, որ դա պարսկական արքայադուստր է, և մումիան վաճառքի էին հանել 600.000 պակիստանյան ռուփիով, ինչը 6 միլիոն դոլար է կազմում։ Այս պատմությունը սկիզբ էր առել է 2000 թվականի նոյեմբերին, երբ միջազգային մամուլը հաղորդեց սենսացիոն գտածոյի մասին։ Մասնավորապես նշվում էր, որ արքայադստեր մումիան 2600 տարեկան է։ Այն գտնվում էր նախշազարդ քարե դագաղի մեջ, որն ամփոփված էր փայտե սարկոֆագում։ Արքայադստեր մումիան ոսկեձույլ թագ ու դիմակ ուներ։ Նրա բոլոր ներքին օրգանները հանված էին ճիշտ այն կերպ, ինչպես անում էին հին Եգիպտոսի մումիֆիկացնողները։ Կտավի մեջ փաթաթված մարմինն ամբողջովին պատված էր ոսկյա զարդերով, իսկ կրծքի վրա ոսկուց տախտակ էր փակցրած, որի վրա գրված էր. «Ես մեծ արքա Քսերքսեսի դուստրն եմ, ես Ռոդուգունն եմ»։
Հնէաբանները ենթադրեցին, որ դա եգիպտական արքայադուստր է, որն ամուսնացել էր պարսկական արքայազնի հետ կամ էլ Աքեմենյան արքայատոհմի Կյուրոս Մեծի դուստրն է։ Այնուամենայնիվ, պատմական Պարսկական կայսրության տարածքում երբեք մումիաներ չէին հայտնաբերել, ու երբ Կարաչիի ազգային թանգարանի համակարգող դոկտոր Ասմա Իբրահիմը սկսեց ուսումնասիրել այն, ապա առեղծվածային փաստեր պարզվեցին։ Բանն այն է, որ ոսկե տախտակի վրա արված գրություններում ուղղագրական սխալներ կային, իսկ մումիֆիկացիայի ժամանակ չէին արվել մի շարք պարտադիր գործողություններ, որոնք անում էին Եգիպտոսում։
Ավելին, համակարգչային տոմոգրաֆիան և ռենտգենային նկարները ցույց տվեցին, որ դիակն ամենևին էլ հին չէ, այլ բավականին վերջերս մահացած կին է, ում պարանոցը կոտրված է։ Դիահերձումը ցույց տվեց, որ դա իրոք երիտասարդ կնոջ դիակ է, ում հավանաբար սպանել էին՝ հատուկ այս խաբեությունը կազմակերպելու համար։  

6. Սայտաֆերնոսի ոսկե տիարան՝ կեղծիք, որը վաճառվեց 200.000 ոսկե ֆրանկով, 1896 թվական

Золотая Тиара Сайтаферна.

1896 թվականի ապրիլի մեկին Լուվրը հայտարարեց, որ 200.000 ոսկե ֆրանկով ձեռք է բերել ոսկե դիադեմա, որը պատկանել է սկյութների Սայտաֆերնոս արքային։ Ինչպես կարծում էին թանգարանի փորձագետները, տիարանի վրա առկա հունարեն գրությունները փաստում էին, որ այն պատրաստվել է Ք.Ա. 3-2-րդ դարերում, սակայն հետագայում մի շարք փորձագետներ սկսեցին կասկածներ հայտնել այս գտածոյի իսկության վերաբերյալ։
Գերմանացի հնէաբան Ադոլֆ Ֆուրտվենգլերը ոճային անհամապատասխանություններ գտավ, ինչպես նաև նկատեց, որ այս գտածոյի վրա բացակայում էին որևէ հետքեր, որոնք կվկայեին դրա հնացման մասին։ Ի վերջո, լուրերը հասան Օդեսա, ու սենսացիոն բացահայտումը երկար սպասեցնել չտվեց. ոսկերիչ Ռուխոմովսկին, ով Օդեսայի հարակից փոքրիկ քաղաքից էր, խոստովանեց, որ պատրաստել է այս դիադեման ոմն պարոն Խոխմանի համար, ով տվել էր իրեն հունա-սկյութական արտեֆակտների նկարներով գիրք, ու հենց այդ նկարներն էլ դրված էին ոսկերչի աշխատանքի հիմքում։ 
 

5. Բասկերի Գողգոթան Իրունյա-Վելեայում, 2008 թվական

Голгофа басков в Ирунья-Велея.Վելեյան հռոմեական քաղաք էր ժամանակակից Իսպանիայի տարածքում։ 2006 թվականին հրապարակվեցին մի շարք հայտնագործություններ, որոնց վրա առկա էին բասկերի լեզվի առաջին գրավոր նմուշները։ Բացի դրանից, հայտարարվեց կերամիկայի նմուշների հայտնաբերման մասին, որոնց վրա առկա էին եգիպտական հիերոգլիֆներ, ինչպես «Գողգոթայի ամենավաղ պատկերը»։ Բասկերի Գողգոթան իրենից ներկայացում էր 10 սանտիմետրանոց կերամիկայի կտոր, որի վրա պատկերված էր Քրիստոսի խաչելության դրվագը, ինչպես նաև երկու մարդկանց պատկերներ, որոնք ենթադրաբար պատկերում էին Աստվածածնին ու Սուրբ Հովհանին։ Սակայն հետագայում այս պատկերում մի տարօրինակ դետալ նկատեցին. Քրիստոսի գլխավերևում գրված է RIP («Հանգչի՛ր խաղաղությամբ» արտահայտության անգլերեն հապավումը), մինչդեռ իրականում այնտեղ պետք է լիներ գրված «INRI»։ 2008 թվականին այս գտածոները պաշտոնապես կեղծիք ճանաչվեցին։
 

4. Միսսիսիպիի մումիան, 1920 թվական

 Мумия из Миссисипи.1920-ական թվականներին Միսսիսիպիի արխիվների և պատմության դեպարտամենտը ձեռք բերեց բնիկ հնդկացիների արտեֆակտների մեծ խմբաքանակ գնդապետ Բրեվուրտ Բաթլերի զարմիկից։ Դրանց մեջ էր նաև եգիպտական մի մումիա։ Երկար տարիներ շարունակ այն հանդիսանում էր տեղի տեսարժան իրերից մեկը, մինչև 1969 թվականին բժշկություն ուսումնասիրող ուսանող Ջենթրի Յիտմենը, ով տարված էր հնէաբանությամբ, որոշեց ուսումնասիրել այս մումիան։ Ռադիոլոգիական հետազությունը ցույց տվեց, որ մումիայի կողոսկրերն իրականում կենդանիների են պատկանում, որոնք մեխերով ամրացված են փայտե կարկասին, իսկ ստացված կոնստրուկցիան պատված էր պապյե-մաշեով։

3. Շապիրայի գլանակներ, 1883 թվական

Артефакты Шапира.

1883 թվականին երուսաղեմյան հնավաճառ Վիլհելմ Մովսես Շապիրան ներկայացրեց այն, ինչն այժմ հայտնի է որպես «Շապիրայի գլանակներ»։ Դրանք իբր հանդիսանում էին անտիկ պերգամենտի հատվածներ, որոնք հայտնաբերվել էին Մեռյալ ծովի մոտ։ Շապիրան ցանկանում էր վաճառել դրանք Բրիտանական թանգարանին 1 միլիոն ֆունտով, ինչը համարժեք է 1.6 միլիոն դոլարին։ Շապիրան պատրաստել էր բազմաթիվ այլ կեղծ արտեֆակտներ, որոնք իբր Մոավեում էին հայտնաբերվել, այդ թվում նաև կավե մարդուկներ, մարդու մեծ գլուխներ, կավեր տարաներ՝ գրություններով պատված, որոնք Շապիրան «թխել էր» իրական արտեֆակտից՝ «Մեշայի ստելլայից», որը հայտնաբերվել էր Մոավեյում։
1873 թվականին Բեռլինի հնէաբանության թանգարանը 22000 տալերով Շապիրայից ձեռք բերեց 1700 նման «գտածո», և թանգարանի օրինակին հետևեցին բազմաթիվ կոլեկցիոներներ։ Սակայն գտնվեցին նաև այնպիսիք, ովքեր կասկածեցին այդ արտեֆակտների իսկության վրա, և արդյունքում բոլոր այդ գլանակներն ու ֆիգուրները մանրազնին հետազոտության ենթարկվեցին, որի արդյունքում էլ պարզվեց դրանց կեղծությունը։

2. Էտրուսկյան տերրակոտե զինվորներ, 1915-1921 թվականներ

Этрусские терракотовые воины.Էտրուսկյան տերրակոտե զինվորներն իրենցից ներկայացնում են էտրուսկյան երեք արձանիկներ, որոնք ձեռք էին բերվել Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի կողմից 1915-1921 թվականներին։ Այդ արձանիկներն իրականում պատրաստվել էին իտալացի խաբեբա Պիո և Ալֆոնսո Ռիկկարդի եղբայրների և նրանց որդիների կողմից։ Առաջին անգամ այս արձանիկները ցուցադրվեցին 1933 թվականին, և դրան հետևած տարիներին բազմաթիվ արվեստագետներ հրապարակավ կասկածի ենթարկեցին դրանց իսկությունը։ 1960 թվականին անցկացված քիմիական թեստերը ցույց տվեցին, որ արձանիկների վրա առկա է կալիումի պերմանգանատ՝ մի բան, որը էտրուսկները երբեք չեն օգտագործել, և արդյունքում պարզվեց խաբեբա ընտանիքի մասշտաբային կեղծիքը։ 

1. Շինիչի Ֆուջիմուրայի հայտնագործությունները, 2000 թվական

Открытия Шиничи Фуджимура.1972 թվականին Շինիչի Ֆուջիմուրան սկսեց հնէաբանություն ուսումնասիրել ու կենտրոնացավ պալեոլիթյան ժամանակաշրջանի արտեֆակտների ուսումնասիրության վրա։ Նա մի քանի հնէաբանների հետ ծանոթացավ Սենդայում և նրանց հետ միասին հիմնադրեց «Sekki Bunka Kenkyukai» միությունը։ 1975 թվականին այս կազմակերպությունը հայտնաբերեց պալեոլիթի դարաշրջանի բազմաթիվ գտածոներ Միյագի պերֆեկտուրայում, և հայտարարվեց, որ դրանք շուրջ 50000 տարեկան են։
Այս հաջողությունից հետո Շինիչին մասնակցեց Ճապոնիայի հյուսիսում իրականացված շուրջ 180 պեղումների ու գրեթե միշտ գտնում էր արտեֆակտներ, որոնց տարիքը գնալով ավելի էր մեծանում։ Հիմնվելով Ֆուջիմուրայի հայտնագործությունների վրա՝ ճապոնական պալեոլիթի շրջանը երկարացվեց գրեթե 30000 տարով։
2003 թվականին Ֆուջիմուրան ու իր թիմը հայտարարեցին հերթական սենսացիոն հայտնագործության մասին, որն արել էին Կամիտակամորիում իրականացվող պեղումների ժամանակ։ Նրանց գտածոները, ըստ տարբեր գնահատականների, ընդհուպ մինչև 570.000 տարեկան էին։ 2000 թվականի նոյեմբերի 5-ին մամուլում հրապարակվեցին լուսանկարներ, որոնցում երևում էր, թե ինչպես է Ֆուջիմուրան փոսեր փորում և այնտեղ վաղօրոք թաքցնում գտածոները, որոնք հետագայում «գտնում էր» իր թիմը։ Արդյունքում ճապոնացին խոստովանեց կեղծարարությունը։
 
Աղբյուրը՝ Blognews.am:
Եվրամիությունը հավանություն է տվել Wegovy-ի դեղահաբային տարբերակին՝ ճարպակալումը բուժելու համարԵղեք համարձակ պահապանը հոգևոր և ազգային մեր արժեքների ու սրբությունների. Վեհափառը՝ նորընծա եպիսկոպոսներինՈւկրաինան նշել է պատերազմի ավարտի հնարավոր ժամկետներըՀաստատ տեղափոխվելու ենք Երևանից. Էվելինա ՍտեփանյանԻրանի զինված ուժերի հզորությունն ու հեղինակությունը հակառակորդին ծնկի են բերել. Գեներալ-մայոր ՋահանշահիՄակրոնը Լուկաշենկոյին նախազգուշացրել է չմիջամտել Ուկրաինայի պատերազմին. AFPԱնգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը «Ford»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում«Բորուսիան» վերհիշել է Մխիթարյանի գեղեցիկ գոլըՆեթանյահուն հրապարակել է ԱԲ-ի օգնությամբ ստեղծված իր և Թրամփի պատկերը՝ Իրանի մասին գրությամբՉիկագոյում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հինգ ոստիկանիԻրանի գերագույն առաջնորդը և Ազգային անվտանգության խորհուրդը դեռ չեն հաստատել ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագիծը. The GuardianԸնտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՈղբերգական ավտովթար 1,5 տարեկան տղա երեխա է մահացելԳերմանիայի կանցլերը Կիևի վրա Ռուսաստանի գիշերային հարվածն «անխոհեմ էսկալացիա» է անվանելԲահրեյնի դատարանը Իրանի ԻՀՊԿ-ի հետ կապերի մեջ մեղադրվող 9 անձի դատապարտել է ցմահ բանտարկությանՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ ԿարապետյանԻրանի բանակը հայտնել է, որ Հորմոզգան նահանգում իսրայելական լրտեսական ԱԹՍ է խոցելՍանկտ Պետերբուրգում Մարիինյան թատրոնի դերասանը սաքսոֆոն նվագելու համար կրակել է 11-ամյա տղայի վրաԱռանց Գերագույն առաջնորդի հավանության ոչ մի որոշում չի ընդունվում. Իրանի նախագահԻսրայելի հյուսիսում թեթևաշարժ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են օդաչուն և ուղևորըՄեզ մեկ Սաֆարովից չկարողացան պաշտպանել, իսկ 300.000 ադրբեջանցուց ինչպե՞ս են պաշտպանելու․ «Ուժեղ Հայաստան»Թրամփի գործարքը Իրանի հետ անհանգստություն է առաջացրել Իսրայելում և Պարսից ծոցի երկրներում. WSJԻրանը չպետք է միջուկային զենք ստանա. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԼարսում կանգնած է ոչ թե բեռնատարը, այլ Հայաստանի տնտեսությունը. արտահանողները մնացել են մենակ. Էդմոն ՄարուքյանՀորմուզի նեղուցի շրջափակումը լիարժեք կերպով կգործի մինչև համաձայնագրի ստորագրումը. ԹրամփՍանկտ Պետերբուրգում տղամարդը խանդի պատճառով թթվային հեղուկ է լցրել և դանակահարել նախկին ընկերուհունԼՀԿ քարոզարշավը ՍյունիքումՀնդկաստանի համար նախատեսված լցանավը պատերազմը սկսվելուց հետո առաջին անգամ դուրս է եկել Հորմուզի նեղուցից. BloombergՋեսիկա Ալբան և դուստրը, ասես, քույրեր լինեն «Նարեկ»-ը՝ որպես օրհնություն. Նարեկ ԿարապետյանՊառակտում՝ Թուրքիայի քեմալականների միջև. երկու կողմերի միջև բախnւմներ են տեղի ունենումՄոդրիչն ակնարկել է իր ապագայի վերաբերյալ որոշման մասին Նոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել ենՊակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվելԵս Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Ուժեղ Հայաստան դաշինքը Ավան վարչական շրջանում էԱբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոցՖիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտինՌուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Մենք փոփոխություն կբերենք մեր երեխաների ապագայի համար․ «Ուժեղ Հայաստան»Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Սամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արմավիրում է․ ԲՀԿԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Մեզ պետք է մարզի բնակիչների օգնությունը իմանալու համար ցանկացած մարզի խնդիրները․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է ԱվանումՀանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը