Էրդողանը Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդի դեմ դատական գործ է հարուցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական գործ է հարուցել «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Նախագահի փաստաբանները դատարանին ներկայացրած դիմումի մեջ նշել են, որ ազգայնական կուսակցության ղեկավարը 2015 թվականի մայիսի 6-ից մինչև հունիսի 3-ն իրականացրած հանրահավաքների ժամանակ քաղաքական քննադատություններից բացի կիրառել է Էրդողանին մեղադրող, նվաստացնող արտահայտություններ' ոտնահարելով նրա իրավունքները: Դատարանի կողմից հայցը բավարարելու պարագայում Բահչելին պարտավորվելու է Էրդողանին վճարել 100 հազար թուրքական լիրա (շուրջ 34 հազար ԱՄՆ դոլար) բարոյական փոխհատուցում:
X
1
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային
2
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
3
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին
4
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
5
Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով



