Ավարտվել է շախմատի համաշխարհային 42-րդ օլիմպիադան
ՍՊՈՐՏԱվարտվել է շախմատի համաշխարհային 42-րդ օլիմպիադան: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի շախմատային ֆեդերացիայի լրատվության բաժինը, հայտնում է, որ տղամարդկանց մրցաշարում ԱՄՆ-ի և Ուկրաինայի հաաքականները վաստակել են 20-ական միավոր և կիսել են 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո չեմպիոնի տիտղոսը բաժին է հասել ԱՄՆ-ին: Մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Ռուսաստանի հավաքականը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Կանանց մրցաշարում հաղթողը որոշվել է վերջին տուրում: Չինաստանի հավաքականը հաղթել է Ռուսաստանի ընտրանուն և հռչակվել չեմպիոն: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Լեհաստանի հավաքականը: Ուկրաինան եզրափակել է լավագույն եռյակը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



