Բեռլինում հայ, թուրք և գերմանացի պատմաբանները կքննարկեն Հայոց ցեղասպանության հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲեռլինում 2015թ. սեպտեմբերի 5-ին կանցկացվի գերմանական Հայնրիխ-Բյոլլ հիմնադրամի կողմից կազմակերպած «Անցյալի ներկան. 1915թ. Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով կոնֆերանս: Կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես կգան Հայնրիխ-Բյոլլ հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Լագոդինսկին և Գերմանահայկական ընկերակցության նախագահ Րաֆֆի Կանտյանը:
Քննարկման հիմնական թեմաներն են լինելու Հայոց ցեղասպանությունը, վերապրածների հուշերը, ցեղասպանություն իրականացնողները և այն, թե ինչպես պետք է այսօր անդրադառնալ այդ հարցերին: Ելույթ կունենան հայ, թուրք և գերմանացի բանախոսներ: Կոնֆերանսին ելույթներով հանդես կգան Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը և Բունդեսթագի այլ պատգամավորներ:
1
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային
2
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
3
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին
4
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
5
Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով



