Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Շարմազանովը գլխավոր դատախազի թեկնածուին համակարգը շատ լավ պատկերացնող անձնավորություն է համարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր որոշ գործիչների ելույթներին: ԱԺ փոխնախագահը նկատեց, որ հարցի քննարկման ժամանակ խոսվել է ամեն ինչից՝ բացի բուն խնդրից: «Հարգելի գործընկերներ, մենք ընտրում ենք դատախազ, այլ ոչ թե փրկիչ: Բերեցիք ամեն ինչ կապեցիք գլխավր դատախազի ընտրության հետ: Նախ՝ պետք չէ անձնավորել: Անընդհատ խոսում եք, որ նրա հրաժարականի պատճառները հայտնի չեն հանրությանը: Պաշտոնական պարզաբանումը կա… Հնարավո՞ր չէ, որ մարդն առողջական խնդիրների պատճառով հեռանա: Ինձ մի պահ թվաց, որ մենք ոչ թե Ազգային ժողովում ենք, այլ բժշկական լաբորատորիայում: Գևորգ Կոստանյանին առողջություն ենք մաղթում և շուտափույթ ապաքինում, որպեսզի նրա ուժն ու եռանդը օգտագործենք պետական այլ ոլորտներում: Խնդրում եմ, պետք չէ. մարդն այստեղ չէ, կանգնել ենք ինչ-որ բաներ ենք խոսում: Կոստանյանը կիրթ, սկզբունքային անձնվորություն է: Նրա աշխատանքի ընթացքում դատախազությունը բազում դրական արդյունքներ է ապահովել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանի թեկնածությանը՝ Շարմազանովը նշեց, որ սեպտեմբերի 13-ի նիստում լսել է նրա ելույթը, հարցուպատասխանը պատգամավորների հետ և կարող է փաստել, որ նա համակարգը շատ լավ պատկերացնող անձնավորություն է: «Ես ասում եմ, որ մենք գործ ունենք սկզբունքային գործչի հետ, ով գիտի իր վրա դրված պարտականությունները, գիտի, թե ինչ են իրենից սպասում և կարող է գտնել ճանապարհներ խնդիրները հաղթահարելու համար»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա հավելեց, որ հեռու է այն մտքից, թե դատախազությունում խնդիրներ չկան: Նա առաջարկեց համեմատել դատախազության այսօրվա վիճակը 10-20 տարի առաջ տիրող վիճակի հետ: «Կա՞ առաջընթաց, թե՞ չկա: Իհարկե, կա առաջընթաց: Թեկնածուն հանրամատչելի հայերենով ներկայացրեց այն ծրագիրը, որով ինքը կառավարվելու է: Եկեք խոսենք նրա մասին՝ բավարարո՞ւմ են մեզ նրա ծրագիրը, տեսլականը, գիտելիքները: Սրա մասին է պետք խոսել»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:

Եզրափակելով ելույթը՝ ԱԺ փոխնախագահը պատգամավորներին կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ գլխավոր դատախազի նշանակման քվեարկությանը: Նա հաջողություն մաղթեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուին՝ վստահություն հայտնելով, որ օրենսդիրը օժանդակելու է նրան իր հնարավորությունների և օրենքով իր վրա դրված լիազորությունների շրջանակներում: 

 

Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը