Պուտինը կմասնակցի Բաքվի Եվրոպական խաղերի բացման արարողությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Ադրբեջանի մայրաքաղաքում Եվրոպական խաղեր - 2015-ի բացման արարողությանը:
«Գազետա»-ի փոխանցմամբ` տեղեկությունը հաստատել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: Վերջինս մասնավորեցրել է, որ Պուտինը Ռուսաստանի օրվա ազգային տոնի առիթով Կրեմլում հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո կթռչի Բաքու: Նույն երեկոյան նա կմասնակցի խաղերի բացմանը և չի բացառվում, որ հանդիպի Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի հետ:
Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ զրույցը նախատեսված է հունիսի 13-ին:
Բաքվում Եվրոպական խաղերի մեկնարկը կտրվի հունիսի 12-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը երկօրյա այցով կլինի Ադրբեջանում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



