Մոսկվան եւ Մինսկը չեն պայմանավորվել գազի գնի շուրջ
ՔԱՂԱՔԱԿԱՆԳազի գնի շուրջ Մոսկվայի եւ Մինսկի բանակցություններն անարդյունք են ավարտվել: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հաղորդել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանության խորհրդական-բանագնաց Յուրի Յարոշեւիչը:
«Բանակցությունները, որոնց մասնակցում էին Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սամեշկոն եւ Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, անարդյունք են ավարտվել: Չկարողացան համաձայնության հասնել»,- ասել է Յարոշեւիչը:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սամեշկոյին հանձնարարել էր Մոսկվայի հետ գազի գնի շուրջ համաձայնություն ձեռք բերել երկու օրվա ընթացքում:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



