Հնդկաստանում զանգվածային անկարգություններից զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 30-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի Մանիփուր նահանգի Չուրաչանդփուր քաղաքում անցյալ օրերին ծագած զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհվել է 4 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել են։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով India TV հեռուստաընկերությունը։
Բողոքի ցույցերը, որոնք վերածվել էն փողոցային բախումների, սկսվել էին այն բանից հետո, երբ տեղական իշխանություններն օրենք էին ընդունել, որով թույլատրվում է Հնդկաստանի այլ մարզերից աշխատանքային միգրանտների մուտքը այդ նահանգ։ Կատաղած ամբոխը հրդեհել էր նահանգի կառավարության մի նախարարի եւ օրենսդիր ժողովի պատգամավորների տները։
Քաղաքի փողոցներում խստացվել է հսկողությունը եւ պարետային ժամ է հայտարարվել։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



