Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետության փոխարեն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այն, որ Հայաստան պետության առաջնային գերակայություններից մեկն էլ հայկական սփյուռքի հետ սերտագույն կապեր հաստատելն ու հայության բոլոր թևերի միջև ամուր ու հաստատուն դաշինք ձևավորելն է, հայտնի է բոլորին: Ժամանակակից աշխարհում, ուր վտանգներն ու փորձություններն ամեն քայլափոխին են` սպառնալով մանավանդ փոքր ժողովուրդների ոչ միայն բարգավաճմանը, այլև, առհասարակ, գոյությանը, սփյուռքի և մայր հայրենիքի միջև կապի ամրապնդումը ձեռք է բերել առավել քան կարևոր նշանակություն: Բայց որքան էլ կարող է անարդարացի հնչել, փաստ է, որ մեզանում հիմնականում այն տեսակետն է իշխում, թե սփյուռքն, իր բովանդակության մեջ, այն հիմնական կողմն է, որ պարտավոր է ավելի շատ տալ, քան պահանջել: Համաձայնե՛ք` միանգամայն անտրամաբանական թեզ, որ մեզանում հիմնականում շրջանառության մեջ են դրել նրանք, որոնք ոչ մի ցանկություն չունեն`«մատը մատին» տալու ու սատարելու մեր այն հայրենակիցներին, որոնք գտնվում են ոչ այնքան բարվոք, իսկ շատ հաճախ էլ` ծայրահեղ վիճակում: Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ցեղասպանությունների ու արյունահեղությունների ֆոնին, երբ երբեմնի հայկական ծաղկուն համայնքներ ունեցող երկրները վերածվել են գերհզորների աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմի, էապես վտանգված են տարածաշրջանի հայկական համայնքները, որոնք, ցավոք, օրըստօրե նվազում են, թուլանում: Ասել կուզի` հիմնական գերխնդիրը, որ ներկայումս ծառացել է հայության առաջ, հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման խնդիրն է, որ կարող է կատարյալ փրկօղակ դառնալ ստեղծված ծանրագույն իրավիճակում: Մի բան, որ ներկայումս ավելի շատ ծանրացել է առանձին անհատ բարերարների, քան պետական չինովնիկների ուսերին և Գագիկ Ծառուկյանի կողմից լայնամասշտաբ հայրենանվեր նախաձեռնությունները հենց այս ուղղությամբ` առնչվող սփյուռքահայության ու հայրենիքի միջև կապի ամրապնմանը, ասվածի լավագույն ապացույցն է: Յուրաքանչյուր տարի 20 լիբանանահայ ուսանող հնարավորություն կստանա կրթվել հայաստանյան լավագույն բուհերում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցներով: Արդեն իսկ պարզ է այն, որ հայրենիքում կրթված երիտասարդը հազարավոր կապերով կկապվի հայրենի հողին, եթե չորոշի իր ապագան հենց Հայաստանում կառուցել, ապա գոնե ողջ կյանքում կձգտի դեպի այն: Այս նախաձեռնությունն իրոք հայապահպան առաքելություն և հրատապություն ունի:

Ցավալի է, սակայն, նույն պետական մարմինների աչքերում սփյուռքը հանդես է գալիս, պատկերավոր ասած, կթու կովի դերում, որին սակայն, ոչ ոք չի ցանկանում կերակրել: Իրավիճակն առավել քան մտահոգիչ է, երբ կարիք է զգացվում ոչ միայն համընդհանուր պետական քաղաքականության վերանայման, այլև` անհապաղ ու կտրուկ գործողությունների, որ գալու են ապացուցելու` Հայաստանը նախևառաջ բարիքների աղբյուր է սփյուռքի համար և հետո միայն բարիք ստացող:

Բոլորին պետք է պարզ լինի մեկ բան. հայրենիք-սփյուռք կապի մեջ է մեր էթնոսի հզորության գաղտնիքը, որում պետությանը վերապահված է լիդերի դեր, մինչդեռ այսօր ճիշտ հակառակ պատկերի ենք ականատես դառնում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆ