Արթուր Դավթյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովը Արթուր Դավթյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի նշանակման համար առաջադրվել էր Արթուր Դավթյանի թեկնածությունը: Ազգային ժողովի 130 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 103-ը: Քվեաթերթիկներից 3-ը անվավեր են ճանաչվել: Գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 97, դեմ՝ 3 պատգամավոր»,- նշեց Ավետիսյանը:
ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ Արթուր Դավթյանն ընտրվել է գլխավոր դատախազի պաշտոնում:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



