Առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ԼՂ հարցում առաջընթացն անհնար է. Շավարշ Քոչարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջխաղացում չի կարող լինել առանց այն պայմանավորվածությունների իրականացման, որոնք ձեռք են բերվել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովներին:
Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին հետ զրույցում նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով` հենց դրանով է պայմանավորված բանակցությունների վերաբերյալ նորությունների բացակայությունը: «Հրադադարի ռեժիմի ամրապնդման ու ԵԱՀԿ մոնիտորինգային խմբի լիազորությունների ընդլայնման մասին պայմանավորվածությունները չեն իրագործվել: Առանց դրանց առաջընթացն անհնար է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասացՔոչարյանը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



