Թայմս-սքվերի Էկրանին Թրամփին ցուցադրել են Սուպերմենի դերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆյու Յորքի կենտրոնում գովազդային Էկրաններից մեկի վրա սկսել են ցուցադրել տեսահոլովակ, որտեղ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պատկերված Է Սուպերմենի զգեստավորմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«S» (Superman) տառի փոխարեն կոստյումի վրա նկարված Է «T» (Trump): Անիմացիոն տեսագրության մեջ նաեւ հայտնվում Է միլիարդատիրոջ նախընտրական արշավի կարգախոսը՝ «Վերականգնենք Ամերիկայի մեծությունը» (Make America great again):
Գովազդային Էկրանի բարձրությունը 16,7 մետր Է: Տեսահոլովակի զետեղման արժեքը, որը Թայմս-սքվերում կցուցադրեն մինչեւ սեպտեմբերի 16-ը, 25 հազար դոլար Է:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



