Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարիամ Մելիքյանը նորություն ունի

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Մոտ 2 տարվա դադարից հետո դերասանուհի Մարիամ Մելիքյանը կվերադառնա հեռուստաեթեր։ BlogNews-ի հետ զրույցում Մարիամը նշեց, որ համագործակցելու է «ՊանԱրմենիան Մեդիա գրուպի» նոր նախագծերից մեկի հետ, սական առայժմ չի ցանկանում բացահայտել՝ խոսքը որ նախագծի մասին է։

«Շատ եմ կարոտել նկարահանման պրոցեսը, ուղղակի կյանքումս այնքան կարևոր փուլ էր, ամեն ինչ այնքան բուռն էր, որ մի պահ կտրվել էի այդ ամենից։ Սակայն շատ եմ սիրում իմ աշխատանքն ու շատ էի ուզում վերադառնալ։ Այս ընթացքում ստանում էի առաջարկներ, ուղղակի դեռ չէի ուզում աշխատել։ Արդեն պատրաստ էի վերադառնալ աշխատանքի, երբ առաջարկ ստացա ՊԱՄԳ-ից։ Մի քանի նոր նախագիծ կա, հիմա քննարկումների փուլում ենք»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ կաշխատի այնպիսի նախագծերում, որտեղ մեծ զբաղվածություն չի ունենա, որպեսզի դստերը շատ չկարոտի․ «Ես ինձ հիմա չեմ էլ պատկերացնում սերիալում կամ նման պրոյեկտում, իսկ սիթքոմների զբաղվածությունը քիչ է»։

Մարիամի խոսքով՝  երեխայի խնամքի հարցում իրեն շատ է օգնում մայրը, դիմում է նաև դայակի օգնությանը։ Ըստ դերասանուհու՝ ամեն բան անում է փոքրիկի հետ հետաքրքիր ժամանց կազմակերպելու համար։ «Ճիշտ է, դեռ շատ բան չի հասկանում, բայց ամեն մանրուքից ուրախանում է։ Փորձում եմ ամեն բան անել, որպեսզի իր մանկությունն ավելի գունավոր դարձնեմ, օրն ուրախությամբ լցնեմ։  Ժամանակս անընդհատ իրեն եմ տրամադրում. կա՛մ զբոսնում ենք, կա՛մ խաղում, կա՛մ մուլտեր նայում։ Բալիկս շատ հետաքրքրասեր է, և իր հետ հեշտ է կազմակերպել ժամանցը։ Աղջիկս շատ հանգիստ է, չի եղել, որ ես անքուն գիշերներ ունենամ իր անհանգիստ լինելու պատճառով»,- նշեց դերասանուհին։

Մարիամը նշեց, որ այժմ մայրիկի տանն է ապրում, քանի որ իրեն օգնություն է պետք։ «Որքան էլ կարողանում եմ խնամել բալիկիս, պետք է որևէ մեկը լինի, ով կօգնի ինձ, առավել ևս հիմա, երբ ատամիկներ է հանում և մի քիչ անհանգիստ է։ Այժմ կշարունակեմ ապրել մայրիկիս տանը, հետագայում կտեղափոխվենք։ Հիմա տուն ենք փնտրում, որպեսզի ամուսինս գնի մեզ համար։ Ընթացքում նաև Թուրքիա կգնանք-կգանք, որովհետև այնտեղ էլ տուն ունենք»,- ասաց նա ու հավելեց, որ ամուսինը Հայաստանում մշտական չի լինում։ «Հիմա էստեղ չէ, մի քանի օրից կգա։ Շատ հաճախ է գնում-գալիս։ Երբ նկարահանումները դադարեն, ես էլ կգնամ-կգամ, սակայն ես միանշանակ ուզում եմ ապրել Երևանում։ Բնականաբար բարդ է, որ ամուսինս միշտ կողքիս չէ, սակայն եթե որոշել ենք մեր կյանքը կապել իրար հետ, պետք է համակերպվենք։ Չեմ ուզում նա իր այսքան տարվա աշխատանքն ու ձեռքբերումները ջուրը գցի, չնայած ինքը պատրաստ է ամեն ինչ թողնել ու գալ Հայաստան»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր