ԱՊՀ-ի երկրների ղեկավարների նիստը կարող է տեղի ունենալ Մոսկվայում 2017 թվականին
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանը, որին 2017 թվականին անցնում Է նախագահությունը ԱՊՀ-ի երկրների խորհրդում, առաջարկել Է պետությունների ղեկավարների հերթական նիստը հաջորդ տարվա հոկտեմբերին անցկացնել Մոսկվայում: Այդ մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 16-ին կժամանի Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: 2016 թվականին այն նախագահում Է Ղրղզստանը:
«Որոշում Է ընդունվելու ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնելու մասին: Մեր կողմն առաջարկել Է հերթական նիստը 2017 թվականի հոկտեմբերին անցկացնել Մոսկվայում: Եվ այս ամսաթիվը, մենք հուսով ենք, Բաշքեկում կհամաձայնեցվի»,-հավելել Է Ուշակովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



