Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին կոչ են արել չկրել բարձրակրունկ կոշիկներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTert.am-ը գրում է.
Թրեդ յունիոնների բրիտանական կոնգրեսը (The Trades Union Congress, TUC) կոչ է արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին չկրել բարձրակրունկ կոշիկներ, գրում է The Independent թերթը:
Կոնգրեսն աջակցություն է հայտնել օրենքին, որն արգելում է ստիպել կանանց բարձրակրունկ կոշիկներ կրել աշխատավայրում: Վարչապետին խնդրել են աջակցել այս նախաձեռնությանը սեփական օրինակով:
Ակցիան սկսվել է այն ժամանակ, երբ բրիտանական աուդիտորական PricewaterhouseCoopers ընկերությունն առանց աշխատավարձի վճարման տուն է ուղարկել ընկերության աշխատակցուհիներից մեկին, որը հրաժարվել է աշխատանքի վայրում բարձրակրունկ կոշիկներ կրել:
Խնդրագիրը, որը կոչ է անում կառավարությանն ուսումնասիրել և քննարկման դնել հարցը, ստորագրել է 150.000 մարդ:


1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



