Գրիգոր Միրզոյանի փայլուն մենահամերգները Վաղարշապատում. լուսանկարներ
ՖՈՏՈՓառահեղ ճանապարհ անցած հայ ժողովրդական երգը պաշպանված է, քանի որ ունի այնպիսի երիտասարդ կատարողներ, ովքեր աչքի լույսի պես փայփայում ու սրբությամբ են վերաբերվում յուրաքանչյուր ստեղծագործությանը: Երկու օր անընդմեջ Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում կայացավ ՛՛Ժողավրդական երգիչ 4՛՛ նախագծի հաղթող Գրիգոր Միրզոյանի մենահամերգը: Լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսը վայելում էր Գրիգորի մաքրամաքուր կատարումները: Նրա երիտասարդ գործընկերները զուգերգերով հանդես եկան, ավելի մեծ խանդավառություն առաջացնելով դահլիճում:

Պատվավոր հյուրերի շարքում էին Մխիթար Քեցյանը, աշուղ Նազելի Գրիգորյանը և այլոք: Համերգային երեկոն ստացվեց ի շնորհիվ նաև հայ ժողովրդական երգի սիրահար, տարիքայի սահմանափակում չունեցող հանդիսատեսի:


Պատրաստեց Past.am-ը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



