Հնդկական ավիաընկերությունների անձնակազմերին արգելել են օդանավում սելֆի անել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը (DGCA) ավիաընկերությունների անձնակազմերին արգելել է օդանավերում սելֆի անել: Այս մասին գրում էՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NDTV հեռուստաալիքը:
«Թռիչքների անվտանգությունն ապահովելու համար անձնակազմերի անդամներին արգելվում է լուսանկարվել ամբողջ չվերթի ընթացքում: Իսկ ուղեւորներին արգելվում է լուսանկարվել օդանավի վայրէջքի եւ դուրս գալու ժամանակ»,- ասված է DGCA-ի հայտարարությունում:
Չվերթ իրականացնող օդանավում լուսանկարվելու արգելքը Հնդկաստանում գործում է 1937 թվականից: DGCA-ի կարծիքով՝ դա շեղող գործոն է, ինչի հետեւանքով անձնակազմը կարող է սխալներ թույլ տալ:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
3
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
4
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



