Ուզբեկստանի ղեկավարի պաշտոնակատար Միրզիյոեւն առաջադրվել է նախագահի թեկնածու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնակատար, վարչապետ Շավկաթ Միրզիյոեւին առաջադրել Է պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook սոցիալական ցանցում հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտ ոնական Էջում, որը նվիրված Է առաջիկա ընտրություններին:
«Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քաղխորհրդի նիստում առաջադրվում Է Շավկաթ Միրզիյոեւի թեկնածությունը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ուզբեկստանում վաղաժամկետ ընտրություններ են անցկացվում հանրապետության առաջին նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ: Նախագահական ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 4-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
3
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
4
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



