Սիմեոնեն հաստատել է պայմանագրի ժամկետի կրճատման մասին լուրերը
ՍՊՈՐՏՄադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաստատել է, որ համաձայնության է եկել ակումբի ղեկավարության հետ՝ պայմանագրի ժամկետի կրճատման վերաբերյալ:
2015 թվականին Սիմեոնեն պայմանագիր էր կնքել մադրիդյան ակումբի հետ, որը նախատեսված էր մինչեւ 2019/20 մրցաշրջանի ավարտը: Այժմ, երբ պայմանագրի ժամկետը կրճատվել է, արգենտինացի մասնագետը կարող է հեռանալ թիմից 2018 թվականի ամռանը:
«Այո, դա ճիշտ է, բայց ոչինչ չի փոխվում: Ես խոսել եմ ակումբի ղեկավարության հետ եւ մենք լավ որոշում ենք կայացրել ակումբի համար: Չի բացառվում, որ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կարող ենք նոր պայմանագիր կնքել», - Սիմեոնեի խոսքն է մեջբերել «AS»-ը:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



