«Հոլանդիայի փառատոն»-ում հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները
ՄՇԱԿՈՒՅԹԱմստերդամի «Մյուզիկխըբաու» և «Պոդիում Մոզաիկ» համերգասրահներում տեղի են ունեցել Երևանից ժամանած Գյուրջիևի անվան ժողովրդական գործիքների անսամբլի համերգները, համապատասխանաբար, «Հայաստան. Արևելք և Արևմուտք» և «Գյուրջիևի և Կոմիտասի երաժշտությունը» խորագրերով:
Ինչպես փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգները կշարունակվեն մինչեւ հունիսի 23-ն՝ Ամստերդամում անցկացվող «Հոլանդիայի փառատոնի» շրջանակներում: Վերջինիս Գյուրջիևի անվան ժողովրդական գործիքների անսամբլը մասնակցում է ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ և Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Համերգներին հնչել են Կոմիտասի, Նարեկացու, Ջիվանու, Գյուրջիևի գործերը՝ անսամբլի գործիքային մեկնաբանությամբ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



