Էջմիածնում կրակոցների առնչությամբ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷջմիածնում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Վաղարշապատի քննչական բաժինը դեպքի մասին տեղեկություն է ստացել, այժմ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այս պահին ավելի մանրամասն տեղեկություններ չենք կարող հաղորդել: Մանրամասները կոմիտեն կներկայացնի ավելի ուշ»,-ասաց Սոնա Տռոզյանը:
Լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ժամը 23:30-ի սահմաններում Էջմիածնում կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



