Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող հեռուստատեսային դերասանուհու անունը
ԼԱՅՖՀայտնի ամսագրի վարկանիշը գլխավորում է 44-ամյա Սոֆիա Վերգարան, ով առավել հայտնի է «Ամերիկյան ընտանիք» սիթքոմով։ Դերասանուհու տարեկան եկամուտը կազմում է 43 մլն դոլար։
Վերգարան արդեն 5-րդ տարին անընդմեջ գլխավորում է ցուցակը։
Նրա եկամուտը աճում է գովազդայի ձեռնտու գործարքների շնորհիվ։ Դերասանուհու եկամուտը նախորդ տարվա հետ համեմատ աճել է 66 տոկոսով։
Սոֆիա Վերգարային հաջորդում են Կայլի Կուոկոն՝ 24,5 մլն դոլար և Մինդի Կալինգը՝ 15 մլն դոլար։



