Ալավերդիում 58-ամյա քաղաքացին ընկել է Դեբեդ գետը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 11.34-ին ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացին գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` Ալավերդի քաղաքի Թումանյան եւ Փիրուզյան փողոցների խաչմերուկի մոտակայքում, հենապատի վրայից ընկել է Դեբեդ գետը:
Փրկարարները գետից դուրս են բերել 58-ամյա Ա. Գ.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



