Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առաջին մանրամասները հայտնի դերասանների մասնակցությամբ «Կայարան» հեռուստասերիալից

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Անի Երանյանին, Ալեքսանդր Բաբասյանին, Աննա Հարությունյանին, Արփինե Իսրայելյանին, Տաթև Հովակիմյանին և այլ հայտնի դերասանների առաջինը նկատած և գլխավոր դերեր վստահած ռեժիսոր Ելենա Արշակյանը նոր դեմքերի է բերում հեռուստաեթեր։ Սեպտեմբերի 26-ին «ATV» հեռուստաընկերությամբ կմեկնարկի նոր հեռուստանովել՝ «Կայարան»-ը, որի ռեժիսորն ու պրոդյուսերը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյանը։ Ելենան ֆիլմի մասին առաջին անդրադարձը վստահել է BlogNews-ին։

Ֆիլմում խաղում են Ալեքսանդր Բաբասյանը, Աննա Դովլաթյանը, Հայկ Սարգսյանը, Տաթևիկ Մելքոնյանը, Եվա Խաչատրյանը, Վարդան Հովսեփյանը և այլք, իսկ գլխավոր հերոսների դերերը Ելենան վստահել է Թատերական ինստիտուտի դերասանական բաժնի 4-րդ կուրսի ուսանողներ Վարուժան Մարգարյանին և Քրիստինե Կույումչյանին։ «Սովորությանս համաձայն՝ ի հայտ կբերեմ նոր դերասանների։ Համոզված եմ, որ Վարուժանն ու Քրիստինեն շատ կսիրվեն։ Թող մեծամիտ չհնչի, բայց այդ առումով դեռ չեմ սայթաքել։ Շատ տաղանդավոր երեխեք են, շատ եմ ուզում, որ հանրությունն իրենց ընդունի առաջին հերթին որպես լավ դերասանների։ Ժամանակը ցույց կտա՝ սխալվել եմ, թե ոչ»,- նշեց ռեժիսորը։

Անոնսում պատմությունը սկսվում է երեխաներով, սակայն Ելենան նշեց, որ ֆիլմը երեխաների մասին չէ։ «Պարզապես գործողությունները սկսվում են 1998 թվականից, երբ մեր հերոսները դեռ երեխաներ են։ Փակագծերը չեմ ուզում բացել, թե ինչու։ Դա պարզ կլինի ֆիլմի առաջին երեք սերիաներում»,- ասաց պրոդյուսերը և հավելեց, որ ֆիլմի հիմքում սիրո պատմություն է։

 

«Շատերի համար գուցե հասարակ թվա, սակայն որոշել ենք անդրադառնալ աշխարհում ամենամեծ զգացմունքին՝ սիրուն, կարծում եմ՝ հեռուստադիտողներին հետաքրքիր կլինի։ Հետաքրքիր, լարված, էմոցիոնալ մելոդրամա է լինելու։ Տևական դադարից հետո կրկին համագործակցել ենք Անահիտ Մխիթարյանի հետ։ «Անավարտ թռիչքից» հետո առաջին անգամ ենք համագործակցում»,- նշեց նա։

Թե ինչու «Կայարան», ռեժիսորը նկատեց, որ դա ևս պարզ կլինի առաջին սերիաների ընթացքում. «Չեմ ուզում մարդիկ բառի բուն իմաստով ընկալեն կայարանը. մեր հոգու կայարաններից մենք ճանապարհում և դիմավորում ենք մարդկանց։ Այս բառը փոխաբերական շատ իմաստներ ունի, և այդ ենթատեքստերը լինելու են ֆիլմում»։

Նախատեսվում է, որ «Կայարանի» առաջին եթերաշրջանը կավարտվի դեկտեմբերի վերջին։ Երկրորդ եթերաշրջան կլինի՞, թե՞ ոչ, կախված է հանրության արձագանքից։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները