Ես չեմ սիրում․․․
ԼԱՅՖԵս չեմ սիրում սուրճն առանց կոֆեինի, գարեջուրն առանց ալկոհոլի, ֆիլմերն առանց սցենարի, գիրքն առանց սյուժեի։
Չոր կաթ եւ հեղուկ օճառ, օդային համբույրներ եւ վիրտուալ սեքս։ Բոլոր «ասես»-ներն ու «նմանատիպ»-ները։
Սա նույնն է, ինչ ոչ հաստիքային աշխատակիցը, արտաարգանդային հղիությունը, անհամապատասխան կրթությունն ու հետմահու կյանքը։
Ինձ դուր է գալիս այստեղ եւ այս պահին։ Որպեսզի ամեն ինչ լինի պարզ ու հասկանալի։
Ես ուզում եմ, որ սուրճը թարմացնի, գարեջուրն ուրախացնի, գրքերն ու ֆիլմերն ակտիվացնեն։
Կարծում եմ, որ լավ է բարձր ծիծաղել կամ հանելուկային լռել, քան մեղմ վիճել կամ անհարկի խոսել։
Թող կորչեն սուրոգատները, կոնսերվանտները, իմպլանտներն ու սննդային հավելումները։ Ողջու’յն ամեն իրականին։
Նա, ով փորձել է, գիտի։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը



