Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԵՄ-ն փլուզվում է դանդաղ, բայց հաստատուն կերպով. Նորվեգացի փորձագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եթե Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ Եվրամությունը գտնվում է էկզիստենցիալ ճգնաժամում, դժվար թե կարելի է կասկածել, որ միությունը դժվարությամբ է պահմանում միասնականությունը, գրում է նորվեգացի բլոգեր Փոլ Սթեյգանը, հաղորդում է Inosmi-ն:

Մեկ տարուց մի փոքր ավելի է անցել այն օրից, երբ ԵՄ 5 ղեկավարները ձեւակերպեցին պլանը, որով չեղարկում են ազգային խորհրդարանների իշխանությունը մինչեւ 2025 թվականը: Նաեւ մի քանի ամսի է անցել այն օրից, երբ Գերմանիան կարդաց Վիշեգրադյան խմբի օրենքը եւ պահանջեց հետեւել ԵՄ-ում արագ ինտեգրման միասնականությանը:

Բայց տպավորություն է ստեղծվում, կարծես դրանից մի ողջ հավիտենություն է անցել: Չէր հերիքում միայն Բրեքսիթը, որպեսզի նկատելի դառնան այդ կառույցի նաեւ այլ ճաքերը:

Բրյուսելի կողմից կիրառվող որոշումների փորձերը հստակ ցույց են տալիս, որ Եվրոպան կարող է ընտրել կամ միությունը, կամ ժողովրդավարությունը, բայց ոչ երկուսը միասին: ԵՄ ստեղծման նպատակը երբեք չի եղել եվրոպական ժողովրդավարությունը: Նպատակը եղել է Եվրոպայում կապիտալիտական կրպորացիայի համար առավել լավ պայմանների ստեղծումը:

Ֆրանսիական էտատիզմի եւ գերմանական արդյունավետության անհաջող ամուսնությունը ինչ-որ հրեշ է ստեղծել: Էտատիզմի ֆրանսիացի կողմնակիցները երազում էին մի համակարգի ստեղծման մասին, որտեղ էլիտան կարող է դեկրետներ թողարկել, որոնք ժողովուրդը կկատարի, թեեւ դա այնքան էլ չի ստացվում նրանց մոտ: Բայց գերմանացիներն ունեն իրենց մտածածը իրականացնելու անհրաժեշտ ունակություն: Երբ գերմանացի եւ ֆրանսիացի պաշտոնյաները միավորվեցին, նրանց հաջողվեց սկզբունքորեն վերազգային պետություն ստեղծել:

Բայց ոչ մի շղթա ավելի ուժեղ չէ իր ամենաթույլ օղակից, եւ անգամ ամենագեղեցիկ կառույցները կախված են ինչպես ամուր պատշգամբներից, այնպես էլ բավական խախուտներից: Հակառակ դեպքում այդ ամենը կփլուզվի սեփական քաշի ծանրությունից:

Այն, ինչ մենք հիմա վերապրում ենք Եվրոպայում դանդաղ ավերածություն է հիշեցնում: Եվրոյի ներդրումը իրականացվեց որպես պետական հեղաշրջում՝ առանց ընդհանուր տնտեսության մեջ հիմքերի: Հույս կար վերեւից ցանկալի իրականություն ստեղծել, որպեսզի հետո փոխեն արդեն առկա իրականությունը ԵՄ առանձին երկրներում:

Goldman Sachs-ի օգնությամբ կեղծվել են Հունաստանի տնտեսության վերաբերյալ տվյալները, որպեսզի ստիպեն այդ երկրին անցնել ասեղի անցքով: ԵՄ-ի ֆրանսիացի եւ իտալացի կողմնակիցները շատ ուրախ էին մասնակցել այդ խոշոր նախագծին, որը նրանց բարձր տիտղոսներ էր տալիս՝ ներառյալ ազդեցիկ բանկային ծախսային հաշիվներ: Նրանք ոչ մի րոպե չեն մտածել, թե ինչ տեղի կունենա, եթե թույլ մրցունակությամբ տնտեսությունները կարող են բախվել այն ժամանակ ամենահզոր արտահանող տնտեսության՝ Գերմանիայի հետ: Դա պարտվողական խաղ էր:

Ներկայումս Եվրամիության ClubMed-ը (Club Méditerranée, Միջերկրածովյան ակումբ) հավաքվել է տարբեր միջոցառումների օգնությամբ (այդ թվում ծախսերի կրճատում, բյուջետային հատկացումներ) ԵՄ տնտեսությունը փոխելու ունակ խմբակցություն ստեղծելու համար: Կիպրոսը, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Մալթան, Պորտուգալիան եւ Իսպանիան Աթենքյան հայտարարություն են ընդունել:

Նրանք ուզում են ուժեղացնել ներքին անվտանգությունն ու սահմանների վերահսկողությունը (կարդալ՝ միլիտարիզացիա եւ ԵՄ բանակի ստեղծում), ուժեղացնել ԵՄ միգրացիոն քաղաքականությունը: Միգրացիայի հարցով եվրոպական օրակարգը նպատակ ունի ներգաղթը գլխավոր առաջնահերթություն դարձնել:

ClubMed-ը բաղկացած է երկրներից, որոնք առաջինն են բախվում ապօրինի միգրացիային եւ հույս ունեն, որ Եմ մնացած երկրները կկիսեն այդ բեռը:

Նոր տնտեսական քաղաքականության վերաբերյալ լղոզված կետում նրանք պահանջում են «աճին միտված կառուցվածքային բարեփոխումներ», ինչը գործնականում նշանակում է ծածկել բյուջեների դեֆիցիտը եւ հրաժարվել ծախսերը կրճատելու եւ բյուջեին խստորեն հետեւելու Գերմանիայի քաղաքականությունից:

Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն բավական կտրուկ է մեկնաբանել այս ամենը՝ նշելով. «Երբ հանդիպում են սոցիալիստական կուսակցությունների ղեկավարները, սովորաբար շատ խելացի բան դրանից չի ստացվում»:

Արեւելքում Վիշեգրադյան խումբը հավաքվել է քննարկելու մեկ այլ հարց, մասնավորապես ինչպես ասաց Հունգարիայի ղեկավար Վիկտոր Օրբանը, «ԵՄ 27 ազգային պետությունների» քաղաքական առաջնորդների հարցը: Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան եւ Հունգարիան դեմ են, որպեսզի ԵՄ-ն իրենց փախստականների ընդունման կամ այլ քվոտաներ պարտադրի, ինչն իրենց հարմար չէ:

Հյուսիսում միտում է նկատվում Գերմանիայի եւ հյուսիսեվրոպական երկրների բլոկ ձեւավորել: Լյուքսեմբուրգն ուզում է գործընթացից դուրս դնել Հունգարիային, իսկ Նիդերլանդների քաղաքական գործիչները «մինի-շենգենի» ակնարկներ են անում, որտեղ գլխավոր պետությունը կլինի Գերմանիան:

Դրանք բոլորը ԵՄ ճաքերն են, որոնցից յուրաքանչյուրը բավական հզոր պայթունի ուժ ունի՝ ԵՄ-ն բեկորների վերածելու համար:

Եվրախորհրդարանի նախագահ, գերմանացի սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցն իր կողմից պահանջում է ամբողջապես վերակառուցել ԵՄ կառավարման համակարգը: Սա նրա արձագանքն է բրիտանացիների Brexit-ին: Շուլցն ուզում է ունենալ ԵՄ կառավարություն, որին կընտրի ժողովուրդը, ինչը մեծ քայլ կլինի ԵՄ-ն վերազգային պետության վերածելու հարցում: Նա այս հայտարարությունն արել է Frankfurter Allgemeine Zeitung-ում հրապարակված մեկնաբանությունում:

Ներկա իրավիճակում դա միայն էլ ավելի կսրի հակասությունները եւ էլ ավելի խորը սեպ կխրի առանց այդ էլ տեսանելի ճաքի մեջ: Միաժամանակ Եվրամիությունը գնալով ավելի ու ավելի է դուրս մնում գլոբալ տնտեսությունից: Երբ Ժան Կլոդ Յունկերը Չինաստանում G20-ի հանդիպմանը խոսում էր իր հիասթափության մասին, նշանակում է խոսքը լուրջ խնդիրների մասին է: Նա հայտարարել է, որ «այս կարեւոր հանդիպմանը Եվրոպան սեղանի շուրջ ունի 7 առոթ, այդուհանդերձ, մեր կողմից ավելի շատ հարցեր կային, քան ընդհանուր պատասխաններ»:

Եվրոպացի «առաջնորդները» ճնճղուկներ են դարձել արագիլների պարում, երբ այնպիսի հսկաներ, ինչպիսիք Չինաստանն ու Հնդկաստանն են, որոշել են միավորել իրենց ուժերը, իսկ Ասիան եւ Ռուսաստանը քննարկում են համագործակցության ու ռազմավարության ընդհանուր նախագծեր:

Այսօրվա աշխարհի նոր տնտեսական իրողությունների պայմաններում ԵՄ-ն ամբողջությամբ պարտվում է, իսկ այդ ինքնահավան առաջնորդները հանդես են գալիս օպերետային պերսոնաժների դերում, ինչպիսիք նրանք կան:

Ձեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանԳյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր Մեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Ազգային ժողովն ընդունել է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագիրը Ուշագրավ դիտարկում Հայաստանի «չորրորդ հանրապետության» մասինՌուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետըՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Լաչինում քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԱնկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Հրդեհ է բռնկվել Ամուրի գազաքիմիական համալիրում. կան տnւժածներ Եթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանՌուսաստանը շարունակում է բաց լինել հակամարտության խաղաղ կարգավորման համար․ Պեսկով Արևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա ԱՄՆ-ն առաջարկել է հանել Իրանի դեմ պատժամիջnցները՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց. Al Hadath Իրականում ի՞նչ է կատարվում բանակումԿոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»Ես իշխանություն չունեմ, այլ միայն ձայն, որը չեն կարող խեղդել. Գուտերեշ Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին Մակրոնը հայտարարել է Ուկրաինան պաշտպանելու համար լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 25-ին «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ Հայտնի է՝ ով է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի առաջատար թեկնածունՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի օգոստոսի 26-ին տարբեր ժամերի Ոստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտել Ո՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Անսպասելի շրջադարձ իշխանության համարԱյս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՌուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Փաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՌուսաստանում իբր նոր մnբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են. Պեսկով Շարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժը«Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Կինը չի նկատել իր 11 ամսական որդուն և մեքենայով վրшերթի է ենթարկել նրան․ բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքըՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները Օմանի մոտ հարձակում է եղել տանկերի վրա Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱՄՆ-ը չի բացառում Իրանի ուղղությամբ hարվածների վերսկսումը. Հեգսեթ «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Իշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր Կամենդատյան