«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դադարեցնում են բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷլեկտրաէներգիայի թանկացմանը դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դադարեցնում են սեպտեմբերի 1-ին անցկացվող բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում և երթով շարժվում դեպի Հանրապետության հրապարակ:
Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, ով քիչ առաջ է ազատ արձակվել ոստիկանությունից և վերադարձել Բաղրամյան պողոտա, հայտնեց, որ ոստիկանությունը Հանրապետության հրապարակից, որտեղ ևս ընթացել է բողքի այցիա, 8 քաղաքացիների է բերման ենթարկել:
«Մենք գնում ենք Հանրապետության հրապարակ և պահանջում ենք, որ նրանք ազատ արձակվեն, մինչև մենք կհասնենք այնտեղ»,- նշեց Սարգսյանը:
Նա նաև հայտնեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնության հաջորդ հավաքը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, Ազատության հրապարակում:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



