Փոլ Սքոուլզ. Պոգբան ավելի լավ կխաղար Կրոսի ու Մոդրիչի կողքին
ՍՊՈՐՏՄանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզն անդրադարձել է մանչեսթերյան ակումբի նորեկ Պոլ Պոգբային:
«Պոգբային անհրաժեշտ է, որ իր կողքին խաղան Կրոսի եւ Մոդրիչի պես խաղացողներ: Կարծում եմ, որ այդ խաղացողները հասանելի են: Պոգբան շատ ավելի հաջող կգործեր նրանցից մեկի հետ խաղալիս: Սակայն հիմա նա չի հասկանում, թե որտեղ է իր տեղը խաղադաշտում»,- Սքոուլզի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի կիսապաշտպանին ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդն» այս ամռանը 105 միլիոն եվրո էր վճարել Թուրինի «Յուվենտուսին»: Պոգբան դարձել է ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



