Նովոսիբիրսկում ընտրողների ձայները «գնել են» երեք լիտր գարեջրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆովոսիբիրսկում ընտրողների ձայները «գնել են» երեք լիտր գարեջրով: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Նովոսիբիրսկի մարզի ընտրական հանձնաժողովի նախագահ Օլգա Բլագոն հաղորդել է, որ իրավապահները ստուգում են մարզի Հոկտեմբերյան շրջանում ընտրողներին կաշառելու մասին հաղորդումը:
Նախնական տվյալներով՝ պարզվել է, որ 5 ընտրող իսկապես 3-ական լիտր գարեջուր է ստացել, սակայն առայժմ հայտի չէ, արդյո՞ք դրա փոխարեն նրանք պարտավորվել են կոնկրետ ընտրություն կատարել:
Ընտրատեղամասերի փակվելուց շուրջ 2 ժամ առաջ Նովոսիբիրսկում ընտրողների ամենացածր ակտիվությունն է գրանցվել: Այստեղ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 29.35%-ը: Ընդհանուր առմամբ, Մոսկվայի ժամանակով 15:00-ի դրությամբ ամբողջ երկրում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 33%-ը:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
3
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
4
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



