Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վաղուց անցել եմ այն շրջափուլը, որ կարդալով վատ մեկնաբանություններ՝ տրամադրությունս ընկնում էր. Վարդան Բարսեղյան

ԼԱՅՖ

Հաղորդավար Վարդան Բարսեղյանը, որն իր քայլերն է անում նաև երգարվեստում, մի քանի նորություն ունի:

Past.am-ի հետ զրույցում Վարդանը տեղեկացրեց, որ շուտով հանդիսատեսին կներկայացնի «Կորցրած պատկեր» երգի հիման վրա նոր տեսահոլովակ:

Երգի հեղինակը Նունե Ջանիկյանն է, տեսահոլովակի օպերատորը՝ Հայկ Ալեքսանյանը: Ռեժիսորի բարդ ու պատասխանատու աշխատանքը ստանձնել է հենց ինքը՝ Վարդան Բարսեղյանը: Տեսահոլովակում նկարահանվել են Գրիգ Գզրարյանն ու Ինգա Աբաջյանը: Հաղորդավարը նաև հայտնեց, որ շուտով կվարի նոր հեղինակային հաղորդում, որն իր առաջին՝ «Բանավիճի՛ր ինձ հետ» հաղորդումից կտարբերվի ավելի ժամանցային բնույթով:

«Նաև կան տեսահոլովակներում նկարահանվելու առաջարկներ: Մի քանի օրից եթերում կլինի մի տաղանդավոր երիտասարդի տեսահոլովակ, որտեղ մարմնավորում եմ գլխավոր կերպարին: Կան նաև այլ առաջարկներ, որոնք դեռ քննարկման փուլում են»,- հավելեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին՝ Վարդանն ասաց. «Ցավոք, վերջերս հասկացա, որ մեր հանրապետությունում շատ են պարապ ու իրենցից ոչինչ չներկայացնող մարդուկները, որոնք օրվա մեծ մասն անցկացնում են համակարգիչների առաջ ու ինքնահաստատվում են ուրիշներին քննադատելով: Վաղուց անցել եմ այն շրջափուլը, որ կարդալով վատ մեկնաբանություններ՝ նեղվում էի, տրամադրությունս ընկնում էր: Հիմա ամեն ինչին նայում եմ թեթև: Եթե մարդկանց դուր է գալիս ինքնահաստատվել ուրիշներին քննադատելու հաշվին, խնդրեմ, մենք տալիս ենք այդ հնարավորությունը: Միևնույն ժամանակ, հաճելի է լսել քննադատություններ, սակայն այն մարդկանցից, որոնք ունեն համապատասխան գիտելիքներ և անցած ճանապարհ, իսկ մնացածին ուղղակի արհամարհում եմ»:

Հաղորդավարն անկեղծացավ՝ մեզ հետ կիսվելով մարդկային շփումների մասին իր վերջին դատողություններով:

«Վերջերս հասկացա, որ մարդկանց չափից շատ վստահելն ու նվիրվելը ևս ունի իր բացասական հետևանքները: Ու հարվածն ավելի ցավոտ է, երբ մտերիմ մարդու կողմից ես ստանում: Չգիտեմ՝ գուցե իրականում սխա՞լ եմ, բայց վերջերս սովորել եմ մարդկանց չվստահելով ապրել: Հասկանում եմ, որ վատ է, բայց իմ մեջ հիմա կա բնավորության մի գիծ, որ յուրաքանչյուր նոր մարդու հետ ծանոթանալիս ինձ համոզում եմ ու ներշնչում, որ այդ մարդուց պետք է սպասել ամենավատը: Այդպես ավելի հեշտ է լինում դիմանալ հետագա հիասթափությանը: Բայց ամեն դեպքում ես ուժեղ տեսակի եմ: Գուցե լինում են պահեր, որ նեղվում եմ, հիասթափվում, բայց, միևնույն ժամանակ, շարունակում եմ պայքարել ու փոքր քայլերով հասնել իմ երազանքներին: Ամեն դեպքում հպարտանալու տեղ ունեմ, որ ի տարբերություն շատերի, ես իմ երազանքերին հասնում եմ արդար ճանապարհներով, ոչ թե ուրիշներին իրենց երազանքերից զրկելով»,- ասաց նա:

Լևոն Փանոսյան

ԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը