Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞վ է իրականում շոուի գնում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Կառավարության վերջին նիստին նոր վարչապետ Կարեն Կարապետյանի ու Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի երկխոսության այն հատվածը, որը վերաբերում էր ընկերություններին ապրանքների ներմուծման համար հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու համար նախատեսված ժամանակին, չգիտես ինչու, սրությամբ արձագանքեց ՀՅԴ-ի ներկայացուցիչ Ա. Ռոստոմյանը, որը Կարեն Կարապետյանի թերահավատության առ այն, որ այդ գործընթացը տևում է 1 շաբաթ, անվանեց շոու:

Նախ, ցանկացած հարցերի պատասխաններին հավատալ կամ չհավատալը Կառավարության նիստերում նորմալ գործընթաց է և այստեղ վիրավորանքի և առավել ևս շոուի խնդիր ընդհանրապես չկա, առավել ևս, բոլոր վարչապետերի մոտ էլ նմանատիպ կասկածներ և հարցադրումներ միշտ էլ եղել են և ապագայում էլ կլինեն: Երկրորդ, Կարեն Կարապետյանի հարցը վերաբերում էր, թե որքան է տևում կոնկրետ Կառավարության հետ աշխատանքը ապրանքների ներմուծման հարցում արտոնություններ ստանալու համար: Հարցադրումը վերաբերում էր բոլոր գերատեսչություններին՝ միասին վերցված: Արծվիկ Մինասյանը, հավանաբար, 1 շաբաթ ասելով, նկատի է ունեցել կոնկրետ Էկոնոմիկայի նախարարության ընթացակարգով ամրագրված ժամանակահատվածը:

Հայտնի է, որ այդ արտոնությունը ստանալու համար գործընթացը ենթադրում է բազմաթիվ, ավելի ճիշտ, առնվազն 7 գերատեսչությունների կարծիք, օրինակ՝ Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունների կամ ՊԵԿ-ի 2 հիմնական կառույցների՝ Հարկային ծառայության և Մաքսային ծառայության վիզաների: Վարչապետը անշուշտ լավ տեղեկացված է, թե որքան է տևում այդ գործընթացը, որը կարող է որոշ արտոնյալ ընկերությունների համար տևել 9-10 օր, իսկ որոշ ընկերությունների համար՝ 5-ից 6 ամիս՝ հաճախ բացասական ելքով: Դրա մասին կարող են վկայել բազմաթիվ գործարարներ:

Այստեղ խնդիրը անշուշտ կոռուպցիոն երևույթներից ու բյուրոկրատական քաշքշուկներից ձերբազատվելն է, միաժամանակ, իսկապես դրանց կարիքը ունեցող ընկերություններին այդ արտոնությունները տրամադրելը: Ճիշտ կլիներ ուսումնասիրվեր, թե Կառավարության որ օղակներում են այս հարցում թերացումներ լինում, ներկայացվեր արտոնություն չստացած ընկերությունների մերժումների հիմնավորումները, ինչպես նաև արտոնություններ ստացած և մերժված ընկերությունների վիճակագրությունը, գնահատվեր, թե արտոնություններ ստացած ընկերությունների տնտեսական արդյունավետությունը ինչպիսին է: Իսկ մինչ այդ, սովորական աշխատանքային գործընթացը և վարչապետի հետ հարցուպատասխանները չպետք է իջեցնել մանկական նեղացվածության աստիճանի, ապա այն որակել շոու: Իսկ կոկրետ Էկոնոմիկայի նախարարությունը, ճիշտ կլիներ, իսկապես ընկերությունների ձեռքից բռներ և ուղեկցեր բոլոր կառույցներով, որպեսզի ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես պետք է ընթանա:

Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆ