Երևան, 30.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լավություն արա՛, ու…

ԼԱՅՖ

Blog.mediamall.am-ը գրում է.

Լավություն արա՛, ու… Փոքրիկ տղան ամեն օր փողոցից փողոց էր անցնում ՝ փորձելով ծաղիկ ու փուչիկ վաճառելով օրվա հացի փող աշխատել: Լինում էր,որ մի քանի օր շարունակ նրան չէր հաջողվում ոչինչ վաճառել, այդ ժամանակ նա գլխահակ նստում էր ինչ-որ մարդաշատ վայրում՝ ձեռքը առաջ պարզած... Բարեկեցիկ կյանքով ապրող ամուսինները հաճախ էին զբոսնում քաղաքի այն հատվածում, որտեղ տղան երբեմն փող էր մուրում, բայց երբեք նրան չէին նկատել, կամ էլ նկատել էին ... Նրանք սովորականի պես զբոսնում էին, երբ կինն առաջարկեց նստել մոտակա նստարանին ու մի քիչ հանգստանալ: Զրուցում էին, նկարվում ու շուրջը ոչինչ չէին նկատում: Կողքի նստարանին մի կին նստեց, պայուսակից ինչ-որ փաթաթած բան հանեց, մոտեցավ նրանց նստարանին ասելով. -Կե՛ր, բալե՛ ս, նոր եմ թխել, անուշ լինի: -Արդեն մի քանի օր է ոչինչ չէի կերել, շնորհակալ եմ տատի ջան,-պատասխանեց տղան ու չսպասելով, որ կինը հեռանա, սկսեց ուտել… Կարծես միայն հիմա ամուսինները նկատեցին իրենցից քիչ հեռու գետնին նստած երեխային: Անխոս իրար նայեցին, կինը ժպտաց, ամուսինը տեղից վեր կացավ, մոտեցավ երեխային ու հարցրեց. - Ծնողներ ունե՞ս: -Ոչ,- լսվեց պատասխանը: -Կգա՞ս մեր հետ, մեր տանը կապրե՞ս,- երեխան զարմացած նայեց տղամարդուն՝ չիմանալով ինչ պատասխանել : -Արի՛, գնացի՛նք, մեր տունը շատ կհավանես, ես քո համար շատ խաղալիքներ կառնեմ,-ասաց տղամարդն ու քայլերն ուղղեց դեպի կինը: Երեխան չգիտեր' ինչ աներ, երբ նորից լսեց. -Ար՛ի, սպասում ենք: Կանգնեց, թափ տվեց հագուստն ու անվստահ քայլերով մոտեցավ նրանց: Կինը խնդրեց նրան իրեն նայել ու ժպտալ, որպեսզի նկարի: Երեխան անխոս ենթարկվեց... Տունը շատ մեծ էր ու շքեղ: Նա երբեք նման գեղեցկություն չէր տեսել, և հույս էլ չուներ, որ երբևէ կտեսնի: Զարմացած շուրջն էր նայում, իսկ ամուսինները իրենց արածից գոհ ժպտում էին՝ չդադարելով նրան նկարել... Տան աշխատակցուհին զարմացած տղային էր նայում, չհասկանալով՝ ո՞վ է այդ երեխան, և ի՞նչ է այս ամենը նշանակում: Նրան կարգադրեցին երեխային ուտելու ինչ-որ բան տալ, լողացնել, մաքուր հագուստ տալ և հյուրերի սենյակներից մեկում քնելու տեղ պատրաստել... Երեխան կյանքում առաջին անգամ կերավ մաքուր ափսեից, մաքուր հագուստ հագավ ու մաքուր ու շատ փափուկ անկողնում պառկեց: Նա չէր հասկանում, թէ ի՞նչ կատարվեց իր հետ, ովքե՞ր են այդ մարդիկ, ինչու՞ իրեն իրենց տուն բերեցին , բայց շատ երջանիկ էր ու աչքերը վերև բարձրացնելով շշնջաց. - Շնորհակալ եմ, Աստված պապի՛կ, հիմա հավատում եմ, որ դու կաս... Առավոտյան արթնանալուց հետո մտածում էր, որ այդ ամենը երազ է եղել, բայց մի քանի վայրկյանն էլ բավական էր հասկանալու համար, որ ամեն ինչ իրական է: Հագնվեց: Հյուրասենյակում ամուսինները բազմոցին նստած ինչ-որ բան էին քննարկում, երբ տղան ներս մտավ, տղամարդն ասեց, որ միասին պետք է խանութ գնան՝ իրեն համապատասխան շոր-կոշիկ գնելու համար, բայց նախքան դուրս գալը պետք է նախաճաշեն: Երեքով սեղան նստեցին:Միայն երեխան էր ուտում: Ամուսինները անընդհատ հեռախոսով նկարում էին նրան: Խանութից վերադարձան՝ իրենց հետ բերելով զանազան հագուստ ու խաղալիքներ: Տղայի ուրախությանը չափ չկար: Նա երջանիկ էր: Արդեն ավելի վստահ էր հարցերին պատասխանում ու ավելի անկաշկանդ ժպտում: Կինը ամուսնուն հայտնեց, որ երեկոյան հյուրեր են ունենալու, շատ չուշանա: Երեխային առաջարկեց հերթով հագնել իր համար գնված շորերը, որ նկարի: Նա ուրախությամբ համաձայնեց: Երեկոյան մի քանի կին եկան նրանց տուն, զարմացած նայում էին երեխային, հետո առաջարկեցին նկարվել: - Նոր հագուստդ ու խաղալիքներդ բեր, ցույց տուր մեր հյուրերին,-ասեց կինը: Արդեն երեք օր էր, որ տղան այդ մեծ տանն էր ապրում, ու ամեն օր նոր հյուրեր էին գալիս, ու ամեն հյուրի համար նա հագնում էր իր շորերը, ցույց էր տալիս խաղալիքները և ասում էր, թե ինչ է կերել ու ինչ է արել այդ օրը: Նկարվում էր նրանց հետ, պատասխանում էր նրանց հարցերին, հարցեր, որոնք ամեն անգամ ցավեցնում էին նրան, երբ ստիպված էր լինում ասել, որ իր ծնողներին երբեք չի տեսել, որ փողոցում է մեծացել, ծաղիկ վաճառելով է հացի փող աշխատել, երբեմն էլ, երբ մի քանի օր շարունակ ոչինչ չի կերել, ստիպված է եղել փող մուրալ... Այդ ամենի մասին խոսելուց հետո նրա դեմքից ուրախությունն ու աչքերի փայլը անհետանում էին, ու նա նորից իրեն միայնակ ու անպաշտպան եր զգում... Հաջորդ օրը լրագրողներ եկան, ու նորից սկսեցին նույն հարցերը տալ... Նա արդեն կաշկանդվում էր, երբ ամեն անգամ ստիպում էին շորերն ու խաղալիքները ցույց տալ տուն եկած մարդկանց... Հինգերորդ օրը նա արթնացավ երաժշտության բարձր ձայնից: Արագ հագնվեց ու դուրս վազեց սենյակից: Հյուրասենյակը զարդարված էր տարբեր ծաղիկներով ու փուչիկներով: Նա նորից իրեն երջանիկ զգաց, ամեն ինչ շատ գեղեցիկ էր: Տան աշխատակցուհին ասեց, որ շատ հյուրեր են լինելու, տանտիրուհին խնջույք է կազմակերպել: Առաջին անգամ էր խնջույքի մասնակցելու, անչափ ուրախ էր: Երեկոյան հյուրերը մեկը մյուսի հետևից սկսեցին ժամանել: Նրանցից ոմանց հետ արդեն հանդիպել էր, մյուսներին էլ առաջին անգամ էր տեսնում: Հերթով մոտենում էին ու նկարվում հետը: Ովքեր նրա շորերն ու խաղալիքները չէին տեսել, նրանք էլ տեսան: Տանտիրուհին պարտադրում էր ամեն մեկի համար հերթով հագնել բոլոր շորերն ու ցույց տալ խաղալիքները: Հերթական հյուրը մոտեցավ և ասեց, որ նկարվի իր հետ: - Ինչու՞ եք ինձ այդքան նկարում,-հարցրեց երեխան: -<<Ինտերնետ>> եմ գցելու, գիտես <<ինտերնետը>> ինչա՞,- ու, պատասխանի չսպասելով, ավելացրեց,- դժվար, թե իմանաս: -Ով ինձ նկարում է, ինտերնետ է գցու՞մ,- հարցրեց երեխան: -Հա՛, բա քեզ ի՞նչ էր թվում, էլ ինչի՞ պետք է հետդ նկարվեինք,- քմծիծաղով ավելացրեց հյուրն ու, հենց նոր արած նկարները թերթելով, հեռացավ: Տղային այլևս այդ խնջույքը հետաքրքիր չէր: Ուզում էր, որ երաժշտության ձայնը կտրեին, բոլոր լույսերն անջատեին, ու այդքան շատ նկարվող մարդիկ վերջապես հանգիստ թողնեին իրեն: Բայց այդ պահին նրան մոտեցավ տանտերն ու ասեց, որ գա իր ու կնոջ հետ նկարվի, հետո պահանջեց, որ տան աշխատակցուհին բերի երեխայի այն շորերը, որով իրենց տուն է եկել, հետո պարտադրեց հագնել ու գալ հյուրերի մոտ: Երբ երեխան արդեն իր համար անսովոր ու խորթ դարձած հագուստով ներս մտավ, մի պահ բոլորը քարացան, հետո սկսեցին ծիծաղել ու մատով ցույց տալ նրան: Հագուստը մաշված էր, կեղտուտ ու նրա համար շատ մեծ: Կոշիկները նույնպես մեծ էին, ու մեկը մյուսից՝ տարբեր: Տեսնելով, թե ինչպես են իր վրա ծիծաղում՝ նա ամոթից կարմրեց, կախեց գլուխն ու սկսեց արտասվել: Հավաքվածները կարծես չնկատեցին էլ, թե ինչ մեծ ցավ են պատճառում նրան, մոտեցան ու սկսեցին պահանջել, որ ժպտա ու նկարվի իրենց հետ: Նա, չդիմանալով այդ ճնշմանը, լացելով իր սենյակ վազեց, նստեց անկողնու վրա ու սկսեց հեկեկալ: Ներս մտավ տանտիկինը ու գոռաց, ասելով, որ իր քրջերով անկողնու վրա չնստի, փոխի հագուստն ու ներքև իջնի՝ հյուրերի մոտ: Երբ հյուրերը գնացին, տղան թեթևացած շունչ քաշեց: Ուզում էր իր սենյակ գնալ, քնել ու մոռանալ այդ օրվա մասին, բայց տանտիկինը ասեց, որ իրենց համատեղ նկարը այնքան էլ հաջողված չէ, <<պրոֆիլի>> նկար պետք է դնի, դրա համար պետք է նորից նկարվեն: Երեխան հոգոց հանեց ու ենթարկվեց... Առավոտյան տանտերերը շատ զարմացան, երբ աշխատակցուհին ասեց, որ տղան տանը չէ,բոլոր սենյակները նայել է, չկա: : Ոչ-ոք չէր նկատել նա ե՞րբ և ու՞ր է գնացել: Ամուսինը գնաց, իրենց հանդիպած վայրում փնտրեց, բայց չգտավ երեխային: Անցավ մի քանի ամիս, ու նրանք մոռացան տղայի մասին: Արդեն ցրտել էր, բայց սովորության համաձայն ամուսինները հաճախակի զբոսնանքի էին դուրս գալիս: Քայլում էին, զրուցում, և իհարկե՛, նկարվում, երբ հանկարծ կինը ամուսնու ձեռքը բաց թողեց և, արագ քայլերով, մոտեցավ գետնին նստած մի մուրացկանի: -Այդպես էլ գիտեի, որ դա դու՛ ես, երախտամո՛ռ, այդքան բանը արեցինք, այդքան բան առանք քո համար, իսկ դու առանց շնորհակալություն ասելու թողեցիր, փախար: Անամո՛թ, բո՛մժ... Ամուսինը մոտեցավ, ու կնոջը սաստելու փոխարեն ինքն էլ սկսեց անպատվել ու երեսով տալ իրենց արածը: -Ընկերուհիներիս մոտ խայտառակ արեցիր, գնալուցդ հետո ասում էին նոր նկար գցի, ստիպված ասեցի, որ տնից փախել ես, նրանք էլ հարցնում էին, թե ի՞նչ ենք արել, որ գնացել ես: Ոչ-ոք մեր արածը չէր անի, փող ծախսեցինք, այդքան բան գնեցինք քո համար, հաղորդում պատվիրեցինք, թե ինչպես ենք փողոցից երեխա տուն բերել, ամեն ինչով ապահովել, իսկ դու թողեցիր ու փախա՞ր, հա՞: Ափսոս, այն ժամանակն ու միջոցները, որ վատնեցինք քո նման անարժանի վրա… Երեխան լուռ լսում էր նրանց, հետո երբ լռեցին, ասաց. -Հարցնում եք ինչու՞ գնացի, ինչի՞ թողեցի մաքուր հագուստն ու տաքուկ անկողինը, տաք կերակուրն ու խաղալիքները, պատասխանեմ՝ այո՛, երբ առաջին անգամ Ձեր տուն մտա, մտածում էի դա երազ է, երբ առաջին անգամ հագուստ ու խաղալիք նվիրեցիք, ես ուրախությունից արբեցի: Առաջին երկու-երեք օրը ինձ շատ լավ էի զգում, միայն մի քիչ նեղվում էի, որ անընդհատ ինձ ստիպում էիք Ձեր ու Ձեր հյուրերի հետ նկարվեմ, բայց դրանում վատ բան չէի տեսնում, մինչև իմացա, որ այդ նկարները անում եք, որ մարդկանց ցույց տաք... Ինչու՞ հեռացա, հեռացա, որովհետև չնայած Ձեր տանը ես կուշտ էի, մաքուր ու քնելու տեղ ունեի, բայց ամեն անգամ , երբ ինձ ուտելիս նկարում էիք, բերանիս մեջ սնունդը քար էր դառնում ու սկսում էր ինձ խեղդել: Երբ ամեն մի հյուրի մոտ ստիպում էիք հագնվեմ ու պատմեմ, թե ինչեր եք իմ համար արել, ես ամեն անգամ ամոթից կարմրում էի, ու հազիվ էի զսպում արցունքներս, որ նրանք չնկատեն: Հիմա շատ հաճախ ես սոված եմ քնում, նորից հին ու կեղտոտ հագուստ եմ հագնում, ծաղիկ վաճառելով կամ մուրալով եմ փող աշխատում, բայց ինձ ավելի երջանիկ եմ զգում: Ինչի՞: Որովհետև, երբ ինչ-որ մեկը ինձնից ծաղիկ է գնում, կամ մանրադրամ է ինձ տալիս, չի ստիպում, որ իր հետ նկարվեմ, կամ հաջորդ օրը իր ընկերների հետ չի գալիս, որ ցույց տա ինձ ու ասի, որ ինձնից ծաղիկ է գնել, կամ 10, 20 կամ 100 դրամ է ինձ տվել... Ես հիմա ավելի երջանիկ եմ, որովհետև ինձ օգնող մարդիկ ի սրտե են օգնում, օգնում ու չեն բարձրաձայնում այդ մասին: Իսկ այն, ինչ Դուք էիք անում, դա ոչ թե օգնություն էր, այլ վատություն: Այո՛, վատություն, որովհետև ես ինձ ստորացված էի զգում, երբ ստիպողաբար ժպտում էի, որ Ձեր նկարները լավ ստացվեն, ու Ձեր էջերում տեղադրելու նկար ունենաք: Շնորհակալ եմ, որ ինձ մի քանի օր հեքիաթում զգացի Ձեր շնորհիվ, բայց հիմա հեռացեք, որովհետև ես պետք է փող աշխատեմ, որ սոված չմնամ: Ամուսինները առանց բառ ասելու հեռացան ու նրանք այլևս չհանդիպեցին... Հ.Գ. ա.Երբ ինչ-որ մեկի համար ինչ-որ բան եք անում, երբեք նրա երեսով մի տվեք ձեր արածը, հակառակ դեպքում մարդը երախտագիտության փոխարեն մեծ ցավ է զգում, ու ձեր արած լավությունը ընդմիշտ հիշելու փոխարեն փորձում է մոռանալ այն օրը, երբ դուք նրան օգնության ձեռք մեկնեցիք, ու հիմա պատեհ ու անպատեհ նրան հիշեցնում եք այդ մասին:

 

Հ.Գ. բ. Ի դեպ, քիչ էր մնում մոռանայի հեղինակ՝ Ամալյա Գաբոյան:

Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ ես երբևէ խաղացել եմ․ Կրոս Հայտնի է՝ ով է «Մեր ժամանակների հերոսը» Այս պահին խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի բնակարանը․ Արթուր ՎանեցյանՏեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Մենք ավելի ու ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք անհատի դերի և կարողության վրա․ վարչապետը մասնակցել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը Ամանորին ձյուն կգա՞․ եղանակը՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Պուտինն ասաց, թե չի կարող հավատալ՝ ինչպես է ԱՄՆ-ն հասել հայ-ադրբեջանական հшկամшրտության կարգավորմանը, երբ իրենք դա փորձում էին անել 10 տարի․ Թրամփ Եթե լինի շահավետ առաջարկ, պետք է գործել․ Դմիտրի Բուլիկինը խոսել է Էդուարդ Սպերցյանի կարիերայի մասին Վանաձորում բախվել են Opel-ը և Honda CR-V-ն, այնուհետև բախվել են կայանված 2 Opel-ների ու Լադա–ի Զելենսկին իր հայտարարությունների համար պատասխան է տալու․ Զախարովա Հաստատվել է փախստականների վկայականների ժամկետների երկարաձգումը. ՆԳՆ Հայ շախմատիստները հաղթանակներ են գրանցել շախմատի աշխարհի կայծակնային առաջնությունում ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհներ կան, Սևան-Գավառ ճանապարհին բուք է Տեղահանված արցախահայության հարցն ըստ միջազգային իրավունքիՆոր լուսավորություն․ այս առումով Երևանը համարվում է տարածաշրջանում առաջանցիկ քաղաքներից մեկը Սուտը Զելենսկու հայտարարություններն են, իսկ Լավրովի խոսքերը ճիշտ են, և այդ հանցագnրծությունների համար Կիևի ռեժիմը պատասխան կտա․ Զախարովա Նյարդավիրաբույժը արթնացել է կոմայից և խոսել հանդերձյալ կյանքի մասին «Մեղրու սար» կոչվող հատվածում և Սևան-Գավառ ավտոճանապարհին բուք է. կան փակ ավտոճանապարհներ Կայծակնային շախմատի աշխարհի առաջնության առաջին փուլում Լևոն Արոնյանը պարտվել է 12-ամյա շախմատիստի Իրանը վճռական է տրամադրված զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում․ Էսմայիլ Բաղայի Վահագն Խաչատուրյանն այցելել է Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց դպրոց (տեսանյութ) Լոնդոնի «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Գաել Կլիշին նշանակվել է Մբապեի ակումբի գլխավոր մարզիչ Մեր ընտանիքը մեծապես գնահատում է նրանցից յուրաքանչյուրի ներդրումն ու ավանդը իրենց ոլորտների զարգացման գործում․ Հովհաննես ԾառուկյանՍաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ձյան տեղումների ժամանակ ճանապարհները հնարավոր է մաքրել, երբ ձյան շերտի հաստությունը 3-4 սմ-ից ավելի է․ «Ճանապարհային դեպարտամենտ» Արագածոտնի մարզում Mitsubishi-ն հայտնվել է ջրահեռացման համար կառուցված հատվածում Մադրիդի «Ռեալը» շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկին Հրդեհ է բռնկվել Վարդենիս քաղաքի նախկին պանրի գործարանում Գեղաձորում բախվել են «Ford Focus»-ը և «Scoda»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 3 վիրավnրԱրմավիրի Մրգաշատի կամուրջն այսօրվանից բաց է երթևեկության համար Նոր արագաչափեր են տեղադրվել Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում գտնվող ապահովագրական ընկերությունում հրդեհ է բռնկվել ՀՀ-ն և Թուրքիան որոշել են դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը հատուկ անձնագրեր կրողների համար Կա 3 վիրավոր․ Արագածոտնի մարզում բախվել են «Lexus GX 470»-ը և «Daewoo»-ն «Դրիֆթ» կատարած վարորդները հայտնաբերվել են (տեսանյութ) Ալիևը զինվում է, մինչ Փաշինյանը վաճառում է խաղաղության պատրանքներՔեզ հետ՝ քո կյանքի յուրաքանչյուր փուլում․ «Մեր ձևով» Դեկտեմբերի 31-ին 21։00-ից կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը դեպի հրապարակ Զելենսկի. Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինի հետ Հայտնաբերվել է 366 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Մերկասառույցի պատճառով «Nissan»-ը հայտնվել է ջրահեռացման համար կառուցված փոսում. կան վիրավորներ «Բերդ» մշակույթի կենտրոնն ահազանգում է Տավուշ բերդի քայքայման մասին Ջերմուկում կանցկացվի հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա համերգը Քաղցկեղի առաջին նշանը կարելի է գտնել բարձի վրաԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը Թուրքիա չսովորելու մասին ստած ու բռնված ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը, հիմա էլ լծվել է Ադրբեջանին պաշտպանելու գործին. Գառնիկ Դավթյան Տիեզերքը կոչնչանա «մութ էներգիայի» կողմիցՊԱԿ-ը գաղութարար կառույց էր. Արթուր Վանեցյան