Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շրջադարձային փոփոխություններ «Դոմինո» սիթքոմում

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի «Դոմինո» սիթքոմի նոր եթերաշրջանը, որտեղ քարը քարին չի մնացել։) Սիթքոմում շրջադարձային փոփոխություններ են եղել թե՛ սցենարային, թե՛ դերասանական կազմի առումով։ Երրորդ եթերաշրջանում տղաները՝ Սոս Ջանիբեկյանի, Նարեկ Բավեյանի և Մհեր Խաչատրյանի հերոսները, ունեն իրենց բիզնեսը, սակայն չեն կարողացել հեռու մնալ նոր խնդիրներից։ BlogNews-ը ներկայացնում է առաջին մանրամասներն ու լուսանկարները սիթքոմի նոր եթերաշրջանից։

«Շրջադարձային իրադարձություն է եղել որից հետո ամեն բան փոխվել է։ Երրորդ եթերաշրջանում թարմություն էր պետք։ Ցավոք, մի շարք դերասանների կերպարային գծերն ավարտվել են, սակայն դա պայմանավորված էր ոչ թե իրենց գործոնով, այլ այն հանգամանքով կերպարային գծերի զարգացումներն արհեստական էին դառնում։ Մեզ լուրջ փոփոխություն է պետք»,- ասաց սցենարիստ Սարգիս Կալպակյանը և հավելեց, որ նոր եթերաշրջանում ավարտվում են տնօրենների՝ Արա Կարագյանի, Ելենա Վարդանյանի, Սաթենիկ Օհանանի կերպարային գծերը։ Այս եթերաշրջանում չի նկարահանվելու նաև Ժոռա Հովհաննիսյանը։ Փոխարենը սպասվում են 2 նոր դերասանուհիներ, որոնցից մեկի անունն արդեն հայտնի է. «Դոմինոյում» նկարահանվելու է Արփինե Իսրայելյանը։ Մայրանալուց հետո սա դերասանուհու առաջին աշխատանքն է լինելու։

Գլխավոր դերակատար Սոս Ջանիբեկյանը նշեց, որ իր համար «Դոմինոն» շատ հետաքրքիր նախագիծ է, որտեղ իրեն շատ լավ է զգում։ «Ուզում ես որպես դերասան նոր գույներ բերել, որ հեռուստադիտողների համար ավելի հետաքրքիր լինի։ Այս եթերաշրջանում մի շարք փոփոխությունների հետ առաջնային է դարձել Միկային ամուսնացնելու հարցը։ Կարծում եմ՝ հետաքրքիր զարգացումներ կունենա, հետաքրքիր ճյուղեր կբացվեն, առավել ևս, որ բոլոր հաղորդումներում, ֆիլմերում ու սիթքոմներում ինձ փորձում են ամուսնացնել, չհաշված բարեկամներս, ընկերներս...  մայրս էլ չի փորձում, բայց սպասում է դրան,- ասաց դերասանը ու հավելեց, որ ֆինանսական կայունությունն առանձնապես չի փոխել Միկային։ - Միկային կարող է փոխել միայն սերը»։

Նոր փուլ է սկսվել նաև Մհեր Խաչատրյանի հերոսի՝ Գարիկի կյանքում։ Նրանց ընտանիքում համալրում է սպասվում։ Թե ինչպիսին է երեխայի սպասող Գարիկը, հեռուստադիտողները կիմանան սիթքոմի մեկնարկին, իսկ մեզ հաջողվեց պարզել, որ հերոսի երկչոտությունը ֆինանսական կայունությունից չի փոխվել։ «Այս եթերաշրջանում նոր սպիտակ փուլ է սկսվել։ Մենք մեկ քայլ առաջ ենք արել և մեր կյանքը փոխվել է, ես ունեմ իմ սեփական բիզնեսն ու նոր հոբբին, սակայն նոր խնդիրների են ի հայտ գալիս։ Անակնկալաշատ եթերաշրջան է լինելու»,- նկատեց Մհերը։

Նարեկն էլ հավելեց, որ «Դոմինոյի» նոր եթերաշրջանը շատ է  տարբերվելու նախորդներից՝ թե՛ սցենարային զարգացումներով, թե՛ նոր կերպարներով։ «Բոլորիս կերպարներն ու աշխատանքը փոխվել են։ Գործերը լավացել են, ավելի շքեղ կյանք ենք վարում, սակայն.... հայտնվում ենք նոր խնդիրների մեջ, որոնցից շատ հետաքրքիր իրավիճակներով ենք փորձելու դուրս գալ այս ամենից»,- եզրափակեց նա։

               

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Արշակ Ռոստոյանի-

Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ