Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արամեի մենեջերը՝ երգչի նոր տեսահոլովակի, ռուսական շոու բիզնես մուտք գործելու և 10-ամյա գործունեությանը նվիրված համերգների մասին

ԼԱՅՖ

Այս օրերին Արամեն իր փոքրիկ երկրպագուների համար անակնկալ է պատրաստում: Շուտով կթողարկվի երգչի «Համով-հոտով» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի հերոսները փոքրիկներ են, քանի որ հենց նրանց էլ նվիրված է երգչի նոր աշխատանքը.

Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց Արամեի մենեջերը՝ Սյոմա Կոդաբաշյանն ու մանրամասնեց. ««Համով-հոտով» երգի երաժշտական մասը հեղինակել ու գործիքավորել են «Կարեն-Սեւակ փրոդաքշենը», խոսքերն էլ գրել է Ավետ Բարսեղյանը, դե իսկ ռեժիսորական մասով ինքս եմ զբաղվում: Տեսահոլովակը բավականին ուրախ ու թեթեւ է. սցենարական մասում ի դեմս փոքրիկների ու դեռահասաների՝ հաճախակի փոխվում է Արամեի բենդը, ընդհուպ մինչու հասնելով Կարենին ու Սեւակին: Գաղափարն իմն էր, ոերպեսզի մեկ տեսահոլովակում չորս սերունդ ցուցադրվի ու այդպիսով հոլովակը հետաքրքիր լինի Արամեի բոլոր երկրպագուներին՝ անկախ տարիքից: Ի դեպ նշեմ, որ ինչպես տաղավարների, այնպես էլ Արամեի ու մեր բոլոր հերոսների ոճով զբաղվել է դիզայներ Արամ Նիկոլյանը»:

«Համով-հոտով« տեսահոլովակում կլինեն նաեւ պարային տեսարաններ, որի համար Սյոմա Կոդաբաշյանի խոսքով՝ Մոսկվայից հատուկ պարողի են հրավիրել. ,Տեսահոլովակի պարային մասն իրականացրել է «Swag dance« պարային խումբը, սակայն որոշում կայացվեց, որ խմբի աղջիկներին կմիանա նաեւ Ռուսական «ТАНЦЫ, նախագծի մասնակիցներից մեկը»,- պատմեց նա:

Մեր հարցին, թե «Իմ արեւ» տեսահոլովակի հաջողությո՞ւնն էր պատճառը, որ Արամեն որոշեց կրկին երեխաներին նվիրված երգ եւ տեսահոլովակ թողարկել, մենեջերը պատասխանեց. «Ինչ խոսք՝ «Իմ արեւը» Արամեի ամենադիտված տեսահոլովակների թվին է պատկանում, այն շատ-շատ է սիրվել, ու բազմիցս ենք լսել, որ երեխաները սիրում են դիտել այդ տեսահոլովակը: Սակայն միակ պատճառը այդ հաջողությանը վերագրել, սխալ կլինի: Կարծում ենք՝ երեխաները մեր կյանքում այն դերն ունեն, որ չարժե նրանց մասին մեկ երգով սահմանափակվել, նրանց պետք է միշտ պահել մեր ուշադրության կենտրոնում»:

Անդրադառնալով վերջերս թողարկված Արամեի ու Անժելիկա Ագուրբաշի տեսահոլովակին՝ Սյոման նշեց, որ թե հայ, թե ռուս հեռուստադիտողի արձագանքները ոգեւորիչ է. «Ընդամենը օրեր առաջ ներկայացրինք Արամեի ու Անժելիկա Ագուրբաշի համատեղ աշխատանքն ու արդեն բավականին լավ արձագանքներ ենք լսում: Անկեղծ ասած՝ մինչ երգն ու տեսահոլովակը ներկյացնելը՝ վստահ էինք, որ այն համապատասխանում է ռուսական երգարվեստի այսօրվա պահանջներին, սակայն այն, որ Հայաստանում այսքան լավ կընդունվեր, այնքան էլ չէինք պատկերացնում: Ուրախ ենք, որ արդեն իսկ Արամե ու Անժելիկա Ագուրբաշ դուետը Հայաստանի տարբեր միջոցառումներում ցանկություն ունեն տեսնելու»,- նշեց Սյոման, իսկ հարցին, թե Արամեն չի՞ ցանկանում արդյոք ռուսական շոու բիզնես մուտք գործել, պատասխանեց. «Մենք դանդաղ քայլերով գնում ենք դեպի դա, սակայն իրականում այդ շուկա մուտք գործելը շատ դժվար է, քանի որ պահանջներն են խիստ տարբեր: Արամեի ու Ագուրբաշի դուետն այդ առումով ասես առաջին քայլը լիներ, քանի որ արդեն իսկ նրանց դուետը հնչում է ռուսական ռադիոներով ու ցուցադրվում բոլոր ռուսական հեռուստաընկերություններով: Ուրախ ենք, որ ռուս հանդիսատեսի շրջանում եւս այն լավ արձագանքներ է գրանցել»:

Ի դեպ՝ այս տարի Արամեն նշում է իր գործունեության տասը տարին ու այդ առիթով երգիչը աշնանը մի քանի ծրագրեր ունի. «Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ-ում կկայանա Արամեի 10-ամյա գործունեության առաջին մենահամերգը, որից հետո նույն համերգային ծրագիրը կլինի Մոսկվայում ու Եվրոպական մի քանի երկրում, դե իսկ վերջում համերգային արշավը կեզրափակենք Երեւանում: Այս մենահամերգներով Արամեն կամփոփի իր 10-ամյա գործունությունն ու կշարունակի նույն ուժով եւ ավելի ակտիվորեն աշխատել հետագայում»,- ընդգծեց Արամեի մենեջերը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Աթոյան փողոցում բшխվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները․ կա 1 զnհ, 1 վիրավnր Պուտինը պարտավոր է կիրառել միջուկային զենք. Մեդվեդևի զգուշացումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի՝ 6-10 աստիճանով «Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Ատալանտա»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին Իրանի սահմանների մոտ ցանկացած ռшզմական ուժի ներկայությունն անընդունելի է. հայկական կողմը մեզ տվել է անհրաժեշտ հավաստիացումները. Բաղայի ԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա ՍողոմոնյանՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան Աբրահամյան «Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում Քաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանԱղջիկը թոշակին տեր կանգնելու համար սպանել է 73-ամյա հորըՌուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 23-ի դրությամբ Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser»-ը և «Nissan X-Trail»-ը. կա վիրավnր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում93 տարեկանում կյանքից հեռացել է գիտնական, պետական գործիչ Գրիգորի Գաբրիելյանցը Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱՄՆ-ում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից բեռնատարի հետ բախnւմից հետո. կան տnւժածներ Հրաժարական կտամ․ ի՞նչ է խնդրում Փաշինյանն ընդդիմությունից ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումը. Politico Պահեստազորի սպաների զորակոչ․ կառավարությունը նոր որոշում է նախատեսում Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանAP. Դեմոկրատները ռեկորդային թվով տեղեր են ստանալու Ներկայացուցիչների պալատում Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...ԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասին Մինչև ո՞ւր կիջնի ոսկու գինըԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկան Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՎրաստանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 բանտարկյալի՝ Սուրբ Գևորգի օրվա կապակցությամբ Ուղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. Լավրով Ե՞րբ կզգացվի ձմեռային իրական սառնությունըՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) «Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացել Քուշներ. Թրամփը կոչ է արել Եվրոպային գումար ծախսել տնտեսության, այլ ոչ թե Ուկրաինայի վրա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունը Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. Պեսկով ԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The Guardian Ադրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. Սուրենյանց Թրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել է Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ