Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սեր, ընկերություն, պատերազմ. տեղի ունեցավ «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերան

ՖՈՏՈ

Life.tert.am-ը գրում է.

Այսօր տեղի ունեցավ «Կյանք ու կռիվ»  ֆիլմի փակ ցուցադրությունը՝ հատուկ լրագրողների համար: Ֆիլմը նկարահանվել էր ՀՀ Պաշտպանության նախարարության, Առաջին ալիքի և «Շարմ» հոլդինգի կողմից՝  ՀՀ 25-ամյակին ընդառաջ: Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը, իսկ գլխավոր պրոդյուսերը՝ Ռուբեն Ջաղինյանը։

Ֆիլմը պատմում է  25 տարեկան չորս ընկերների մասին, որոնց ընկերությունը ծնվել է դեռևս դպրոցական տարիներից:  Ճակատագրերը տարբեր են, բայց պատմությունը մեկն է՝ Ղարաբաղյան պատերազմ: Կինոնկարը մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին է:

Կերպարները մարմնավորել են Անի Խաչիկյանը, Սամվել Թադևոսյանը, Հայկ Մարգարյանը (ՀՏ Հայկո), Սամվել Թոփալյանը, Բաբկեն Չոբանյանը,Գեորգի Հովակիմյանը, Էլեն Սարգսյանը, Հայկ Պետրոսյանը, Վարդան Պետրոսյանը և ուրիշներ:

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին մասնակցում էին «Շարմ» հոլդինգի տնօրեն Կարեն Ղազարյանը, սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, դերակատարներից Սամվել Թադևոսյանը , Անի Խաչիկյանը, Սամվել Թոփալյանը և Էլեն Սարգսյանը:

 

Լրագրողների այն հարցին, թե ֆիլմի գաղափարը հղացել է արդյո՞ք քառօրյա պատերազմից հետո Կարեն Ղազարյանը պատասխանեց,-« Ֆիլմը սկսել ենք նկարահանել մոտավորապես մեկ տարի առաջ: Գաղափարը 25 ամյակին ընդառաջ նոր ֆիլմ ունենալն էր»:

Ֆիլմի ստեղծագործական խումբը կազմված է ֆիլմարտադրության ոլորտի փորձառու  պրոֆեսիոնալներից,  միաժամանակ մեծ հնարավորություն է տրվել հանդես գալու դեռևս քիչ փորձ ունեցող, բայց տաղանդավոր երիտասարդների, իսկ այս փաստը պատահական չէր:

 

«Պրոդյուսերները հատուկ խնդիր էին դրել մեր առջև ընտրել ոչ սերիալային, օրիգինալ դեմքերի: Տեղի ունեցավ քասթինգ և ընտրվեց դերասանական այս կազմը: Աստղերին որոշեցինք անդրադարձ չկատարել: Բավականին մանրակրկիտ աշխատանք ենք կատարել, արդյունքը հուսանք, որ կգոհացնի»,- իր խոսքում Tert.am Life-ին ասաց ֆիլմի սցենարիստ Մհեր Մկրտչյանը:

Նշենք, որ ֆիլմում  զուգահեռներ են տարվում  պատերազմի և սիրո միջև։ Եվ հենց այս հակասական զուգահեռում է սկիզբ առնում այն սերը, որն ապրեցնում է և  ուժ տալիս դժվարին պահերին: Ֆիլմի հեղինակները ներկայացնում են պատերազմական շրջանի ճակատագրերի ողբերգությունը՝ միախառնված առօրեական իրավիճակների հետ: 

 

Ֆիլմի նկարահանումների ժամանակ, պատերազմական տեսարաններին ժամանակի իրական շունչը փոխանցելու համար՝ կիրառվել է իրական զինտեխնիկա, պայթուցիկներ, ուղղաթիռներ, ծանր տեխնիկա և այլ զինամթերք:

Ֆիլմարտադրողները կարողացել էին տեղ հասցնել իրենց ասելիքը: Պետք է նշել, որ ֆիլմը դիտողների մեծ մասը հուզված էին, անգամ ասուլիսը մի քանի րոպեով հետաձգվեց, քանի որ էմոցիոնալ ֆոնը շատ մեծ էր:

 

Ֆիլմի գլխավոր դերակատարը՝  Սամվել Թադևոսյանը այժմ զինվորական ծառայության մեջ է, սակայն ցուցադրությանը ներկա էր:

 «Ծառայության մեկնել եմ նկարահանումների ավարտից հետո: Ասել, որ ֆիլմն ինձ օգնեց կամ խանգարեց ծառայության հարցում սխալ կլինի, քանի որ բանակ գնացել եմ արդեն հաղթանակած: Մեր հաղթանակը և դրա գիտակցումը ունեցել եմ հասուն տարիքից սկսած: Չափազանց պատասխանատու էր նման ֆիլմում նկարահանվելը: Կինոարտադրության առաջին փորձս էր ու հուսամ վատ չեմ սկսել»:

 

 

Նյութը՝ Անահիտ Կասամանյան

Պուտինը պարտավոր է կիրառել միջուկային զենք. Մեդվեդևի զգուշացումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի՝ 6-10 աստիճանով «Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Ատալանտա»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին Իրանի սահմանների մոտ ցանկացած ռшզմական ուժի ներկայությունն անընդունելի է. հայկական կողմը մեզ տվել է անհրաժեշտ հավաստիացումները. Բաղայի ԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա ՍողոմոնյանՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան Աբրահամյան «Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում Քաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանԱղջիկը թոշակին տեր կանգնելու համար սպանել է 73-ամյա հորըՌուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 23-ի դրությամբ Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser»-ը և «Nissan X-Trail»-ը. կա վիրավnր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում93 տարեկանում կյանքից հեռացել է գիտնական, պետական գործիչ Գրիգորի Գաբրիելյանցը Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱՄՆ-ում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից բեռնատարի հետ բախnւմից հետո. կան տnւժածներ Հրաժարական կտամ․ ի՞նչ է խնդրում Փաշինյանն ընդդիմությունից ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումը. Politico Պահեստազորի սպաների զորակոչ․ կառավարությունը նոր որոշում է նախատեսում Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանAP. Դեմոկրատները ռեկորդային թվով տեղեր են ստանալու Ներկայացուցիչների պալատում Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...ԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասին Մինչև ո՞ւր կիջնի ոսկու գինըԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկան Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՎրաստանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 բանտարկյալի՝ Սուրբ Գևորգի օրվա կապակցությամբ Ուղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. Լավրով Ե՞րբ կզգացվի ձմեռային իրական սառնությունըՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) «Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացել Քուշներ. Թրամփը կոչ է արել Եվրոպային գումար ծախսել տնտեսության, այլ ոչ թե Ուկրաինայի վրա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունը Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. Պեսկով ԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The Guardian Ադրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. Սուրենյանց Թրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել է Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են